29 Հունվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Փաշինյանը ևս խստագույնս պետք է պատժվի ոստիկանին վարկաբեկելու համար․ պատգամավորի առաջարկը տեղին է, բայց ուշացած․ Politik.am/տեսանյութ/

Իշխանություններն արդեն իսկ գիտակցում են, որ հասարակության լայն զանգվածների աչքերում կորցրել են վստահությունը։ Ամեն օր նոր բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք անհանգստացնում են իշխանավորներին։ Ներկա իշխանավորներն իրենց նախկին գործունեության ընթացքում վարկաբեկել են ոստիկանական համակարգը և արժեզրկել ոստիկանի աշխատանքը։ Այս մասին գրում Politik.am-ը եւ հավելում. 

«Ոստիկանը իրենց ակտիվ ջանքերի շնորհիվ հեղինակազրկված է այլևս։ Վառ օրինակ է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր գործունեությունը։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Տղերք, չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվում, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ եւ մահակներ եք խլել»,- ինչին ի պատասխան ցուցարարները բացականչում էին, որ նաև մեքենաներ են խլել ոստիկաններից։

Հիմա իշխանություններն այդ նույն ոստիկաններին փորձում են ապահովել բացարձակ անձեռմխելիությամբ, քանի որ իրենց անվտանգությունն են ապահովում, իրենց պաշտոնավարման երկարակեցությունն են ապահովելու։

Իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը երեկ Ազգային Ժողովում հայտարարեց, որ արվեն օրենսդրական փոփոխությունների, որի արդյունքում ոստիկանին «մատով կպնողը» պետք է խստգույնս պատժվի։

Ենգիբարյանն իհարկե լավ կանի հիշի, որի իր քաղաքական առաջնորդը ոստիկանների դեմ բռնի գործողություններ է ղեկավարել ու լավ կլինի սկզբում գնահատական տալ Փաշինյանի ու իր մյուս թիմակիցների գործունեությանը՝ նոր փորձել ոստիկանի հեղինակությունը բարձրացնել հասարակության աչքերում։ Եվ եթե իրապես 2008 թվականին նման մոտեցում լիներ ոստիկանի աշխատանքին՝ գուցե շատ ցավալի իրադարձություններ տեղի ունեցած չլինեին»:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ