27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել է նրա եվրոպական այցերը. Հրապարակ

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլեւ վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին եւ ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։

Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ եւ Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, եւ ՀՀԿ-ում կարեւորում էին դրանք։ Բանն այն է, որ այն անձանցից, ում նկատմամբ մեղադրանք է հարուցվում, եւ խափանման միջոց է ընտրվում, նախաքննական մարմինը վերցնում է անձնագիրը, եւ նրանք այլեւս չեն կարող հանրապետությունից մեկնել։ Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը նույնպես վերցրել են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ