19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հույս ունեմ, որ մենք վաղը կբացենք առարկայական բանակցությունների փուլը». Մամեդյարով

«Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում անվտանգության խնդիրների լուծումը»,- այս մասին այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի վաղը Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից:

Նա նշեց, որ ակնկալիքն այն է, որ ամեն կերպ կնպաստեն առաջընթացին, այլապես այն ստատուս-քվոն, որը ձևավորված է, որևէ մեկին ձեռտնտու չէ: «Այն, որ ստատուս-քվոն ձեռնտու չէ, համանախագահներն ասում են իրենց համարյա թե բոլոր հայտարարություններում, մեկնաբանություններում, քանի որ հասկանում են, որ  հարկավոր է լուծումներ գտնել: Այո, գոյություն ունեն որոշակի խնդիրներ:

Օրինակ՝ երեկ իմ գործընկերը հայտարարել է, որ քննարկելու է կարգավիճակն ու անվտանգությունը: Կարգավիճակի հարցում ընդհանուր առմամբ մոտեցումները հայտնի են, այստեղ խոսք է գնում Ղարաբաղի ողջ բնակչության մասին, այն մասին, որ փախստականները պետք է վերադառնան իրենց նորմալ կենսակերպին, որպեսզի առաջընթացը չլինի կրակոցների տակ, այլ իրականանա ինքնուրույն շփումների միջոցով, և այդ պարագայում կձևավորվի վստահության մթնոլորտ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա օրակարգում է հետևյալ հարցը՝ ինչ է անվտանգությունը մեր և հայկական կողմի ընկալումներում: Այս դեպքում կան բազում օրինակներ: Կա ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը 1994 թվականի խաղաղապահ գործողության մասին:

Կա նաև ընկալում, որ առաջին հերթին՝ հարկավոր է, որպեսզի զինված ուժերը վերադառնան զորանոցներ, որը վստահության մթնոլորտ կստեղծի արագացված կերպով: Սկզբունքորեն, այո, անվտանգությունը կարևոր է, այդ թվում՝ ադրբեջանական կողմի համար, քանի որ հայկական կողմը դնում է Ղարաբաղում հայկական բնակչության անվտանգության հարցը, ապա ադրբեջանական կողմը մշտապես դնում է ադրբեջանական բնակչության անվտանգության հարցը, երբ տեղի ունենա, իսկ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու, ներքին տեղահանված անձինք կվերադառնան իրենց մշտական բնակության վայրեր՝ սկսած 5+2՝ 7 շրջաններ, ապա, երբ հնարավորություն ստեղծվի,  նրանք կվերադառնան նաև իրենց բնակության վայրեր Լեռնային Ղարաբաղում:

Այսինքն՝ դրա համար հարկավոր է զեկույց, որի համար մենք դիմել ենք համանախագահներին, որպեսզի նրանք  պատրաստեն իրավիճակը գնահատող հատուկ զեկույց: Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում  անվտանգության խնդիրների լուծումը: Բայց կրկնեմ, որ դրա համար հարկավոր են առարկայական բանակցություններ, և ես հույս ունեմ, որ մենք վաղը կբացենք առարկայական բանակցությունների նոր փուլը»,- ասաց Մամեդյարովը:

Սերգեյ Լավրովն իր հերթին՝ ավելացրեց, որ, եթե հաջողվի, կընդունեն հնգակողմ հայտարարություն երկու նախարարների և երեք համանախագահ ԱԳ նախարարների կողմից:

«Եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չի լինի, ապա ամեն դեպքում երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը հայտարարությամբ կամրագրեն: Բայց հույս ունեմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ