20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է.

«Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավելի։

Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով։

Հ․Գ․ Տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ