27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մելինե Դալուզյանի մասին պրն. Փաշինյանի ելույթը նրա լավագույն ելույթներից էր, որովհետև դա արժեքային ելույթ էր. «Իմ Քայլի» պատգամավոր

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Մելինե Դալուզյանի վերաբերյալ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հայտարարություններին:

Թեմայի շուրջ, ըստ պատգամավորի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ մանրամասն խոսել է. «Ես կարծում եմ, որ դա պարոն Փաշինյանի լավագույն ելույթներից մեկն էր, որովհետև դա արժեքային ելույթ էր: Մարդիկ պետք է մտածեն այդ ելույթի հետ կապված»:

Ինչ վերաբերում է դոպինգային սկանդալին, պատգամավորն ասել է, որ միայն մեկ անձով դա պայմանավորված չէ, հավաքականի այլ անդամներ էլ կան այդ դոպինգ սկանդալի մեջ, սակայն հասկանալի պատճառներով շրջանառվում է միայն մեկ անուն:

Հարցին՝ արդյո՞ք Դալուզյանը սպորտին վնաս հասցրել է, Հովհաննիսյանը պատասխանել է, որ չի ցանկանում որևէ մեկին առանձնացնել. «Ով հակասպորտային արարք է անում, արգելված դոպինգ է օգտագործում, բնականաբար վնաս է հասցնում հայկական սպորտին»:
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ