27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լարված իրավիճակ Աֆրիկյանների տան մոտ. ոստիկանները ուժ են կիրառում/լրացված, վիդեո,ֆոտո/

Աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի ներկայությունն էլ չի կաշկանդել ոստիկաններին: Աշխարհահռչակ երաժիշտը ի պաշտպանություն քանդվող հուշարձանի համերգային փոքրիկ ծրագիր է իրականացրել Աֆրիկյանների տան մոտ:

Այս պահին լարված իրավիճակ է Աֆրիկյանների տան մոտ: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ ակտիվիստները շարունակ բռունցքներով հարվածում են  տարածքը շինարարության նպատակով բաժանող՝ թիթեղյա ցանկապատին: Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ, անկախ սեռային պատկանելությունից և տարիքից:

Նրանք հրում և բռունցքներով հարվածում են հուշարձանի պահպանության համար պայքարողներին: Մեր թղթակցի հավաստմամբ շինարարությունը այս պահին ընթանում է և պայքարը գնալով ավելի սկանդալային երանգավորում է ստանում:

16:00-ին Ակտիվիստները հավաքված են Տերյան- Պուշկին խաչմերուկում, նրանցից անբաժան են նաև կարմիր բերետավորները,  ակտիվիստները իրենց ձեռքին դատապարտող պաստառներ ունեն. “Իշխանությունը մեղավորա ապօրինի շինարարության համար”,-սա նրանց կարգախոսն է:

18:00 Ակտիվիստները դեռ շենքի մետ են, սպասում են, թե արդյոք որոշում կկայացվի, որ շենքի քանդելը դադարեցվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ