24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Աննա Հակոբյանը մտնում է բանակ: Հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի կնոջը հաղորդա­կից դարձնելը. Հրապարակ

43860_anna-hakobyan-zu_M

Մինչ օրս առողջա­պահության ոլորտում գործունեություն ծավալող և «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչա­պետի կինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից, որոշել է մուտք գործել նաև արտաքին քաղաքականության ոլորտ և հայկական բանակ:Օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործե­րի նախարարի հետ, ինչը մեծ զարմանքի տեղիք էր տվել ԱԳՆ որոշ շրջանակներում:Ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ երեկ այցե­լել է ՀՀ ԶՈւ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը: Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Ճամբա­րակի զորամասերից մեկի հրա­մանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը: Աննա Հակոբյա­նը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրա­յին զինծառայողների հետ:Եթե մինչ օրս նրա հանդի­պումներն ինչ-որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը» և «City of smile/ ժպիտների քաղաք» բարե­գործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նա­խարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ:

Կարծում ենք՝ հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի կնոջը հաղորդա­կից դարձնելը և նրա՝ զենք-զինամթերքի բազաներ ու ՊՆ տարբեր ստորաբաժանումներ այցելելը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ