05 Մարտի, Ուրբաթ, 2021
KFC

Ուզում են ընդամենը նախատոնական շոու կազմակերպեն, որի մասնակիցը ես չեմ լինելու. Գևորգ Կոստանյան

timthumb

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ Ազգային ժողովում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պետք է 48 ժամվա ընթացքում ներկայանա վարույթ իրականացնող մարմին։ Իսկ եթե վերջինս չներկայանա, ապա ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի:

«Որպես մեղադրյալ՝ անձը ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթ իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունը՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Այդ համակցությունը որ պահին որ քննիչը բավարար է համարում, այդ պահին որոշում է կայացնում որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- նշել էր ՀՔԾ պետը:

168.am–ը Սասուն Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ զրուցեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Սասուն Խաչատրյանի՝ Ձեզ 48 ժամում Հայաստան գալու վերջնաժամկետ նշանակելու փաստը:

– Ես չեմ ցանկանում, չեմ ցանկացել ու երբևէ չեմ ցանկանալու քննարկման առարկա դարձնել Սասուն Խաչատրյանի հայտարարությունները: 48 ժամ տրամադրելն ակնհայտ արհեստական մոտեցում է միայն մեկ պատճառով. Ես, ինչպես արդեն ասել եմ, այդ թվում՝ նաև հրապարակայնորեն բազմիցս ասել եմ, որ ես միանշանակ ներկայանալու եմ, ու հայտնել եմ իմ չներկայանալու օբյեկտիվ պատճառները: Եվ այդ պայմաններում 48 ժամ տրամադրելն ինքնին արհեստական և անընդունելի է, ինչն այլ հետևությունների տեղիք է տալիս:

– Այսինքն՝ ենթադրում եք, որ այս հրատապությամբ Ձեզ կանչում են ձերբակալելու համար:

– Ոչ: Կձերբակալեն, կկալանավորեն թե ինչ կանեն, դա հարցի 48-րդ կողմն է: Դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում: Ես խոսում եմ քննչական գործողության արհեստականության մասին, որովհետև եթե ինձ հարցաքննել են 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, և դրանից հետո մեկ տարվա ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվում իմ մասնակցությամբ կամ նույնիսկ առնչությամբ, և մոտ մեկ տարի իմ հարցաքննությունից հետո ես գտնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, գնում եմ, գալիս եմ, և միայն մայիսին պայմանագիր եմ կնքում Մոսկվայում դատախազության համալսարանի հետ ու 2019թ. սեպտեմբերին միայն Հայաստանից գալիս եմ Մոսկվա, որովհետև բոլորը գիտեն, որ աշխարհի բոլոր համալսարաններում սեսիան սկսվում է այդ ժամանակ, և հիմա սեսիայի կեսից ինձ ասում են՝ 2 օրում հետ արի, արդյո՞ք սա արհեստական չէ, դուք գնահատեք:

– Նպատակը ո՞րն է այդ հրատապության:

– Կա երկու նպատակ: 1-ին՝ «Մարտի 1»-ի գործ ասելով՝ բոլորը միշտ նկատի ունեն 10 մարդու մահվան հանգամանքները: Այսօրվա նախաքննությունը և իրավապահ համակարգը զրո արդյունք ունի «Մարտի 1»-ի մահվան հանգամանքները բացահայտելու գործում, զրո: Եվ իրենք այս քրեական գործերը հարուցելով, քրեական գործերում հնչեղ անուններ ներգրավելով՝ ուզում են ստեղծել քրեական գործի քննության իմիտացիա՝ իբրև թե ցույց տալով, որ՝ «այ, տեսեք, այ այս մարդիկ, որ այսպիսի բաներ են արել, մենք չենք կարողանում բացահայտել», այնինչ ես այդ թվում հրապարակայնորեն բացատրել եմ, որ 10 զոհերի հետ կապված՝ իրենք զրո արդյունք ունեն, որովհետև անկարող են բացահայտել նրանց մահվան հանգամանքները:

Ես դեռևս չեմ ուզում ասել, որ չեն ցանկանում բացահայտել, ես դեռևս ասում եմ, որ իրենք անկարող են բացահայտել: Հետևաբար՝ այս ամբողջն իմիտացիոն նշանակություն ունի, և դրա համար իրենք գիտեն, որ 48 ժամվա ընթացքում ես չեմ կարող գալ, որովհետև ես իրենց հայտնել էի, թե երբ եմ գալու, և այդ պայմաններում, երբ որ իրենք դնում են 48 ժամ, այսինքն՝ առնվազն գիտեն, որ ես չեմ կարողանալու 48 ժամում գալ, բայց դա անում են, հետևաբար՝ ուզում են ընդամենը նախատոնական շոու կազմակերպեն, որի մասնակիցը ես չեմ լինելու:

– Ասացիք՝ երկու նպատակով է դա արվում: Մյո՞ւս նպատակը որն էր:

– Իրենք ներգրավում են հնչեղ անուններ ունեցող մարդկանց, ստեղծում են իրավիճակ, թե իբրև չեն գալիս, ու հետախուզում են հայտարարում, այնինչ կարող են չստեղծել ու ապահովել բոլոր սովորական պայմանները, որ մարդը գա, ու քննությունն իրականացնեն, որովհետև հետախուզման դեպքում մարդը չի գալիս (ո՞վ կուզենա էտապով գալ Հայաստան), և դրանով իրենք ուզում են ցույց տալ, թե՝ «այ, տեսեք, այսքան մարդ հետախուզման մեջ է, եթե իրենք գային, ասեին, մենք կբացահայտեինք»:

– Սասուն Խաչատրյանը նաև ասաց, որ եթե Դուք 48 ժամում չներկայանաք, իրենք ավելի մեծ չափով ինֆորմացիա կտրամադրեն Ձեր մասով:

– Էլի եմ ասում, Սասուն Խաչատրյանին ես չեմ ցանկանում մեկնաբանել: Սասուն Խաչատրյանին թող հենց ինքն էլ մեկնաբանի, հենց ինքն իրեն, իր յուրաքանչյուր ասածի հետևանքները:

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ