08 Մարտի, Երկուշաբթի, 2021
KFC

Հասարակությունը պատրաստ է կյանքը տա, միայն թե սուտը գոյատեւի

Armenian Prime Minister Nikol Pashinyan and wife Anna Hakobyan arrive at the official dinner at the Orsay Museum, as part of the commemoration ceremony for Armistice Day, 100 years after the end of the First World War, in Paris, France, November 10, 2018. Ian Langsdon/Pool via REUTERS - RC1C959D0600

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունների նպատակը երկրի ղեկավարության կազմավորումն է։ Այսինքն՝ ընտրությունները պետության և հասարակության համար չեն կարող լինել նպատակ։ Այն ընդամենը միջոց է՝ արժանի մարդկանց ընդգրկելու երկրի ղեկավարության կազմում։

Համաշխարհային փորձը հստակ ցույց է տվել, որ ինքնուրույնությունից զուրկ, տնտեսապես, և քաղաքականապես անկայուն երկրներում, որտեղ Դեմագոգիան և Պոպուլիզմը հիմնական միջոցներն են, որոնք կիրառվում են քարոզչության ընթացքում, ընտրությունները ամենևին չեն ընձեռում ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն,և արդյուքում միշտ հաղթում է այն թեկնածուն, ով ամենաշատ և անիրականանալի խոստումներն է տալիս ընտրողներին, այլ խոսքով, ով ավելի լավ է ստում, այն ինչ ունենք մենք այսօր։

Իսկ մենք ոնենք մի հստակ իրականություն, որ մեր թավշյա իշխանությունը թույլ է տալիս մեր հարևան երկրի ադրբեջանցի լրագրողներին մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն և այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ, ավելին՝ նրանք մուտք են գործել նաև ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն։

ՈՒստի, եթե ներկայիս «քաղաքական» գործիչները, մի կողմ դնելով երկրի անվտանգության հետ կապված խնդիրներն ու ազգային շահագրգռությունները, որոնց մասին նա գաղափար անգամ չունի, շարունակում է խոսել անցյալ տարի ունեցած արդար ընտրություններից կամ այսօրվա ժողովրդավարությունից, ընդ որում, չիմանալով էլ թե ինչ է ժողովրդավարությունը իրականում, և հասարակությունը ոգևորությամբ լսում է նման ուղղորդվող իմաստակներին, ուրեմն երկիրը միշտ ղեկավարելու են իմաստակներն ու միջակները՝ ժամանակի ընթացքում վերջնականորեն փակուղու առաջ կանգնեցնելով պետությունը, որին էլ համբերությամբ սպասում են մեր հարևանները։

Հ.Գ. Հետաքրքիր է, որ հասարակությունը ամեն օր լսում է նույն սուտը, իրենց կողմից ընտրած պոպուլիստ և դեմագոգ իշխանությունից ու ոչ մի տարօրինակ բան չի տեսնում դրանում: Ավելին` պատրաստ են կյանքները տան, որ այդ սուտը գոյատևի: Իսկ իշխանությունները ոչինչ չանելով ասում են, թե՝ ժողովուրդ ես լավն եմ, արի իմ հետևից:

Հ.Գ.Գ. Բենջամին Դիզրաելի՝ «Մենք խոսքով ենք կարողանում մարդկանց կառավարել»:

 

Արթուր Թովմասյան

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ