27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Կա 3 զոհ

Նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս եւ պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխամատու-հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը, վարչության պետ Աննա Մանթաշյանի եւ նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների եւ վիրավորի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով պետք է վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերվի անվտանգ վայր եւ տեղափոխվի ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ