27 Սեպտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Սիրելի Սերժ Թանկյան, դուխով կեպկան դրեք գլխներիդ ու դուխով դարձեք ՀՖՖ նախագահ

74910703_10157824256798197_5253282625539276800_n

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Առաջիկայում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրություն է լինելու: Որպես ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության առաջամարտիկ՝ մի հապաղեք, Ձեր թեկնածությունն առաջադրեք և դարձեք ՀՖՖ նախագահ: Չե՞ք հասկանում սպորտից, ոչինչ: Ողբերգական ոչինչ չկա, Ձեր բերած սպորտի նախարարն էլ ոչինչ չի հասկանում սպորտից:

Կարծու՞մ եք Ձեր բերած ժողովրդի վարչապետն է ինչ-որ բան հասկանում ղեկավարելուց, իհարկե ոչ: Բայց չէ որ հենց նա է երկրի ղեկավարը: Այնպես որ՝ դուխով կեպկան դրեք գլխներիդ ու դուխով դարձեք ՀՖՖ նախագահ: Դուխով պարոն Թանկյան, դուխով: Ճիշտ այնպես, ինչպես դուխով ապականեցիք երկիրն ու դուխով վերադարձաք Կալիֆորնիա՝ Ձեր առօրյա կյանքին:
 
Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիան պետք է որ ծառայողական բնակարաններ ունենա: Եթե չունի, հոգ չէ, ձեռք կբերեն հատուկ Ձեր համար: Հետևաբար կկատարեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
 
Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:
 
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ