26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ի իրադարձությունների մասնակից Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, արդարացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարաձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանին:

«Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով  առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը նույն հոդվածներով նախատեսված արարքների կատարման մեջ մեղսագրված արարքներում հանցակազմի բացակայության հիմքով», – խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց Մ. Մակյանը։

Սաղաթելյանը, հիշեցնենք, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով, ենթարկվել էր տուգանքի և 5 տարի ժամկետով ազատազրկման։  

Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան Ազատության հրապարակում, ապա ավելի ուշ՝ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

 

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ