09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

ՀՀ Կառավարությանը հորդորում եմ վեր կանգնել հատվածական, քաղաքական խնդիրներից

giteq-inchn-e-hamozich-varchap-n135509-1

ՀՀ Կառավարությանը հորդորում եմ վեր կանգնել հատվածական, քաղաքական խնդիրներից և իրականացնել հետևյալը՝
1. Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում:
2. Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, հայ մշակույթն ու վերջինիս բամադարյա պատմությունը պետք է դիտարկել մեկ ամբողջության՝ հայագիտության շրջանակներում:
3. Ձևավորել հայագիտական կրթության ամբողջական շղթա՝ սկսած նախակրթարանից, կրտսեր դպրոցից՝ մինչև բակալավրիատ և մագիստրատուրա:
4. Գիտնականների և փորձագետների, մանկավարժների օգնությամբ բացառել հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության առարկաների շրջանակներում առանձին երևույթների և անձանց դերակատարության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները, նույն իրադարձությունների կրկնությունները և հակասական գնահատականները:
5. Ավագ դպրոցում և բուհերում սահմանել հայագիտության կրթական ծրագրի պարտադիր՝ նվազագույն և ցանկալի՝ կամավոր բաղադրիչներ, հաշվի առնելով ինչպես առանձին ուսանողների ձգտումը, այնպես էլ դասավանդողների ինտելեկտուալ մակարդակը:
6. Հայագիտության առանձին ծրագիր մշակել արտերկրի ուսանողների համար:
7. Հանրային քննարկումների արդյունքում վերը նշված հարցերի վերաբերյալ ձեռք բերված մասնագիտական համաձայնությունն ամրագրել օրենքում:

Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ