25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետությունը պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող … ԼԳԲՏ անձանց մասնակցությունը խորհրդակցական գործընթացներին. նախարարի հանձնարարականը

AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2019թ. մայիսի 29-ի թիվ 01/15/5076-19 հանձնարարականն ուղղված համայնքների ղեկավարներին։

Հանձնարարականը վերաբերվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների իրագործման վերաբերյալ Հայաստանի առաջին զեկույցի առնչությամբ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ամփոփիչ դիտարկումներին։

Նախարարը հանձնարարականով համայնքի ղեկավարներին առաջարկում է իրենց իրավասության սահմաններում քայլեր ձեռնարկել հանձնարարականում ներառված առաջարկությունների (հանձնարարականների) իրականացման ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետարան ներկայացնել տեղեկատվություն մինչև 2019 թ. նոյեմբերի 15-ը և 2020 թ. մայիսի 15-ը։

Մեր ձեռքի տակ է հայտնվել Սուրեն Պապիկյանի հանձնարարականն ուղղված Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին, սակայն կարելի է ենթադրել, որ նման հանձնարական ուղարկվել է ՀՀ բոլոր համայնքներին։

Հանձնարարականում տեղ են գտել մի շարք հետաքրքրական «դիտողություններ», որոնք վերաբերվում են հաշմանդամություն ունեցող անձանց, հատուկ շեշտադրմամբ՝ ԼԳԲՏ անձանց իրավունքներին և նրանց նկատմամբ խտրականության արգելքին։ Մասնավորապես.

6-րդ կետով կոմիտեն առաջարկում է, որ մասնակից պետությունը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար և հավասար ներգրավվածությունը հաշմանդամությանն առնչվող ամբողջ օրենսդրության, քաղաքականության բոլոր ծրագրերի, ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի վերաբերյալ որոշումների կայացման և դրանց մշակման գործընթացին՝ իրենց ներկայացուցչական կազմակերպությունների միջոցով։ Մասնակից պետությունը նաև պետք է ցուցաբերի պատշաճ աջակցություն և ստեղծի անհրաժեշտ պայմաններ՝ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում կանանց, երեխաների, փախստականների և ապաստան հայցողների, լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող, լսողական և տեսողական խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց, գյուղական շրջաններում ապրող և աջակցության մեծ կարիք ունեցող անձանց ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդակցական գործընթացներին։

Իսկ 8-րդ կետով կոմիտեն առաջարկում է, որ մասնակից պետությունը՝

ա) արագացնի Խտրականության դեմ օրենքի նախագծի ընդունումը և ապահովի, որ այն ներառի հանրային և մասնավոր հատվածներում հաշմանդամության հիմքով խտրականության սահմանումը, այդ թվում՝ բազմաթիվ և հատվող հիմքերով խտրականության ձևերը, մասնավորապես՝ գենդերային խտրականությունը, և ստեղծի մեխանիզմներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները խախտելու համար պատժամիջոցներ կիրառելու համար։

բ) ներառի «անհրաժեշտ պայմաններ» հասկացությունը խտրականության դեմ օրենսդրության մեջ և որպես խտրականության ձև ճանաչի նման պայմանների ապահովման մերժումը.

գ) մատչելի ձևաչափերով հասանելի դարձնի հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին և իրավական պաշտպանության միջոցներին, այդ թվում՝ իրավախախտների դեմ կիրառված պատժամիջոցներին և տուժած անձանց կրած վնասների հատուցմանն առնչվող տեղեկատվությունը։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները գործուն քայլեր են ձեռնարկում բոլոր ոլորտներում և բնագավառներում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու, նրանց տարատեսակ կարգավիճակներ շնորհելու և այդ կարգավիճակներում այդ համայնքի ներկայացուցիչներին աջակցելու ուղղությամբ։

Իսկ հանձնարարականի բովանդակությունից կարող ենք եզրակացնել, որ ՄԱԿ-ը պարտավորեցնում է իշխանություններին արագացնել Խտրականության դեմ օրենքի նախագծի ընդունումը, որտեղ հատուկ կերպով առանձնացնում է գենդերային խտրականության ամրագրումն ու իրավախախտներին պատասխանատվության ենթարկելը։

Այսպիսով՝ հաստատվում են բոլոր այն ենթադրությունները, որ ներկայիս իշխանություններն իրենց առաջնահերթությունն են համարում ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտապանությունն օրենսդրական մակարդակով։

Հանձնարականն ամբողջությամբ՝ ստորև։

1574151510_75513501_768978006911474_3475329193363898368_n1574151786_76695102_2591162484312003_7081187867396931584_n1574151718_75588127_275403493362950_5645445450703044608_n1574151737_78169457_2350937118368773_1255811281588322304_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ