19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղատնտեսությունը ռեկորդային անկում է գրանցել: Մարդիկ սերմացու չունեն. Ժողովուրդ

Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով:

Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ ան­ցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել.

«Այս տարին, օրի­նակ, ծիրանի համար բարենպաստ չէր: Անձրևներ եկան, որոնք փոշոտման վրա ազդեցին: Խաղողի հետ կապված մեր գյուղացիները ժամանակին բուժումները չկազմակերպեցին, դարձյալ քիչ բերք հավաքեցին: Խաղողի բերքատվությունը 30 տոկոսով պակաս է եղել: Իրենք ամեն թիվ էլ կարող են նկարել: Կարտոֆիլի հետ կապված խնդիր կա, քանի որ ցանքատարածությունները պակասել են, մարդիկ սերմացու չունեին»:

Թերթը պարզել է նաև, որ գյուղատնտեսական տարին վատ սկսվեց, քանի որ այս տարի գյու­ղացիներին չտրամադրվեց վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն, ինչպես նախկինում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ