26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի “Արարատ-ցեմենտ”-ում ՀԴՄ չկար. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ  “Արարատ-ցեմենտի” գործունեությունը դադարեցնելու պատճառը եղել է այն, որ սեփականատերը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նեղացել է ՊԵԿ-ի` գործարանում ՀԴՄ տեղադրելու պահանջից:

Ըստ այդ լուրերի, “Արարատցեմենտում” ապրանքը կանխիկ վճարումով իրացնելիս` ընդունված չէ ՀԴՄ կտրոն տալ: Արդյունքում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականատիրոջը տեղեկացրել է, որ ճիշտ կլինի, եթե ՀԴՄ տեղադրեն եւ ապրանքը կանխիկով վաճառելիս սկսեն կտրոն տալ: Սակայն, առաջարկը Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել, եւ նա դա ընդունել է որպես իր եւ գործարանի նկատմամբ հարկային ճնշում գործադրելու փորձ ու հրահանգել է որպես բողոքի նշան “կանգնեցնել” “Արարատցեմենտը”:

Դադարը նաեւ տնտեսապես է ձեռնտու, քանի որ պահեստավորված ցեմենտը կսպառվի, իսկ գործարանն էլ սովորականից քիչ հարկեր կվճարի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ