11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Եթե սրտի արատ ունեցող երեխայի վիրահատությունը սեռափոխության վիրահատության հետ եք համեմատում, ապա Ձեզ մոտ շեղումներ կան. Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Ինչքան էլ Ձեր ԼԳԲՏ ակտիվիստի կերպարով փորձեք ԼԳԲՏ-ին փաթաթել Հայաստանի վզին և դա Հայաստանում սովորական երևույթ դարձնել, ասեմ, որ դա չի ստացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ ինքը ցանկանում է ցույց տալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ ակտիվիստ է և ԼԳԲՏ կառավարության առաջնորդ:

Նարեկ Սամսոնյանն ասաց, որ առանձնացրել է մի քանի փաստարկներ, որոնք ապացուցում են, որ վարչապետը ստում է: «Նիկոլը խոսում է ամեն ինչից, բայց ոչինչից կոնկրետ չի խոսում: Վերջին տարում Փաշինյանի միակ կոնկրետ դիրքորոշումը եղել է այն, որ երեկ ասաց՝ Մել Դալուզյանն իր անձնական երաշխավորության ներքո է գործում»,- ասաց նա:

 

«Հայաստանում ԼԳԲՏ-ի քարոզն այդքան էլ Ձեր սրտով չէր, նույնիսկ Վիգեն Սարգսյանին ԼԳԲՏ ակտիվիստ որակեցիք, պարզվեց՝ Դուք ԱԺ-ից coming out (խոստովանել սեռական կողմնորոշման մասին – անգլ.) արեցիք այն հայտարարությամբ, որ Մել Դալուզյանը Ձեր անձնական երաշխավորության տակ է: Վերջապես հիմնավորեցիք քաղաքացիների այն կարծիքները, որ դուք ԼԳԲՏ ակտիվիստ եք»,- ասաց Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այս հայտարարությունն անսպասելի էր նման և հավելեց, որ սա ճակատագրական կլինի Փաշինյանի համար: «Եթե Դուք սրտի արատ ունեցող երեխաների վիրահատության անհրաժեշտությունը սեռափոխության վիրահատության հետ եք համեմատում, ապա Ձեզ մոտ ոչ միայն հոգեկան շեղումներ կան, այլ դուք իրոք անցել եք նիհիլիզմի աստիճանները»,- ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը հիշեցրեց նաև, որ Մելինե Դալուզյանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, ինչը նշանակում է՝ պետության վրա թքած ունենալ: «Այս խնդրում Ձեզ համար ավելի կարևորը ԼԳԲՏ-ն է»,- ասաց նա:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ