16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ռուս-թուրքական մերձեցումը ջերմոցային պայմաններ է ապահովում Երեւանի համար. կօգտվի՞ Փաշինյանը

29.thumb

Վերջին շրջանում ռուս-թուրքական մերձեցման ֆոնին նկատվում է Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտության մասով որոշակի ճնշումների թուլացման, ինչը բնականաբար հունից հանում է Ադրբեջանին: Չնայած նրան, որ հայ քաղաքական որոշ արևմտամետ շրջանակներ բողոքում են ռուս թուրքական մերձեցումից, սա Հայաստանին տալիս է միանգամից 5 դրական կետ թե Հայաստանի, թե Ղարաբաղի հարցում.

1) Թուրքիայի օտարումը ՆԱՏՕ-ից եւ արևմուտքից, ինչը Արցախում պատերազմի վերսկսման եւ ՀԱՊԿ զորքերի ժամանման դեպքում ունի դրական հետեւանք եւ արևմուտքը Թուրքիայի համար այլեւս չի պայքարի այնպես, ինչպես առաջ, եթե անգամ նա հանուն Ադրբեջանի հրահրի բախում Հայաստանի կամ ՀԱՊԿ զորքերի հետ

2) Թուրքական բանակի վերազինումը ռուսական զենքով, ինչը մեզ համար դառնում է ռազմավարական նվեր մեր դաշնակցի Ռուսաստանի կողմից, որի միջոցով այսուհետ տեղեկացված կլինենք թուրքական բանակ մուտք գործող զենքերի թեկուզեւ x քանակի մասին

3) Թուրքիայի վրա Ռուսաստանի քաղաքական եւ ռազմաքաղաքական «ճնշման» միջոցով կունենանք տարածաշրջանային ավելի կանխատեսելի իրադրություն

4) Թուրքիայի փաստացի օտարումով արևմուտքից եւ հատկապես քիսինջերյան մեթոդով ( հողեր խաղաղության դիմաց-հեղ.) շարժվող մերօրյա ԱՄՆ-ից կունենանք ղարաբաղի հարցում ոչ այդքան ագրեսիվ հարևան, ինչն արդեն, իսկ նկատելի է

5) Ղարաբաղյան հակամարտության կտրուկ սրման դեպքում Ռուսաստանից վերը նշված բոլոր կետերով դե ֆակտո կախման մեջ գտնվող Թուրքիան կունենա մինիմալ միջամտություն ծանր պահին: Այս ամենը, սակայն միայն հնարավոր է 10% -ով (լավագույն դեպքում) քանի դեռ օրվա կառավարությունն իր վարչապետով չի փոխել արտաքին քաղականության կուրսը:

Լավագույն տապալման օրինակը Լավրովի հայաստանում կայացած ասուլիսն էր եւ դրա ֆոնին վարչապետի Փարիզյան մեղմ ասած հերթական չստացված ելույթն ի շահ Ղարաբաղի եւ Հայաստանի: Այս ամենի հիմքում համոզվում ենք, որ լավագույն բանակցային դիրքերը նախկին իշխանության եւ Սերժ Սարգսյանի ժամանակ էին, ինչի հաշվին դեռեւս դիմակայում են նորերը: 

Արդյո՞ք կօգտվի Հայաստանը աշխարհաքաղաքական ներկա բարեհաճ պայմաններից, կա մի պատասխան՝ այո, բայց նոր իշխանության ու նոր իրողության դեպքում:

Հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ կայացան Ժնևի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունները, հայկական կողմը ուներ բացարձակ առավելություն, թե՜ ռազմական դաշտում գրանցված հաղթանակ և թե՜ դիվանագիտական դաշտում, ինչում մեծ դեր ուներ նաև ապրիլյան պատերազմի գործոնը: Բանը հասել էր նրան, որ 2017 թվականի վերջից ու մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին, Ալիևը անգամ բացահայտ դժգոհում էր, որ աշխարհն իրեն ստիպում ա ճանաչել Արցախի անկախությունը, սակայն այս շահեկան դիրքերը հայկական կողմը 2018թ. հայտնի դեպքերից հետո «քայլող» իշխանությունը շատ արագ մսխեց, երբ վարչապետը Դուշանբեի վերելակային հայտնի հանդիպումից խոսակցությունից հետո Ալիևին անվանեց կիրթ մարդ եւ մինչ օրս էլ կոչերով դիմում է վերջինիս:

Տապալման վերջին արարը ԱԳ նախարարի BBC-ին տրված հարցազրույցն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ