11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների ցուցակում ՀՀ քաղաքացիները 3-րդն են

f4092750daa2822f7e3d0a63b7b0dd49

Վրաստանի միգրացիայի կառավարական հանձնաժողովը տվյալներ է ներկայացրել 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների մասին:

Ըստ այդմ՝ 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք է ստացել 20,8 հազար արտասահմանցի, որոնցից գրեթե 9000-ը (44%) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ:

Երկրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 3000 (16%), երրորդ տեղում Հայաստանն է՝ մեր երկրի քաղաքացիներից ավելի քան 2,2 հազարը կամ Վրաստանում 2015-2018 թվականներին մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների 11%-ը:

Միևնույն ժամանակ, նշված տարիների ընթացքում Վրաստանի կողմից տրամադրվել է ավելի քան 31 հազար ժամանակավոր կացության իրավունք: Այսպիսի փաստաթուղթ ստացած արտասահմանցիների ցուցակում  առաջինն Իրանի քաղաքացիներն են (ավելի քան 7000), երկրորդ տեղում՝ Հնդկաստանի քաղաքացիները (ավելի քան 5000), և երրորդում՝ ՌԴ քաղաքացիները (ավելի քան 4000):

Փաստաթղթերում նշվում է, որ վերջին տարիներին աճում է Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք ստանալու պահանջարկը, բայց միևնույն ժամանակ աճում է նաև դրանք մերժելու թիվը:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ