20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած ուսանողներին

Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։ «Փաստինֆո» – ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը։

«Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ու բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ հեռացել բուհից ի աջակցություն Երևանի ուսանողների արդարացի պահանջի։ Դա սկսվել է ժամը 11։00-ին», – «Փաստինֆո» – ին ասաց Համբարյանը։

Նա շեշտեց, որ նախարարությունը չպետք է համարձակվի ընդունել տալ Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որով հայոց լեզու, հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները նախատեսվում է բուհերում դարձել ոչ պարտադիր։

Հիշեցնենք, ՀՅԴ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա եւ անժամկետ նստացույց է սկսվել ԿԳՄՍ նախարարության շենքի առջև։ Բողոքին միացել են տարբեր բուհերի ուսանողներ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ