05 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Եթե շարժվենք ՀՔԾ տրամաբանությամբ, ապա Արարատ Միրզոյանը զավթել է իշխանությունը. Արփինե Հովհաննիսյան

f5d2f1e9bd3780_5d2f1e9bd37c9.thumb

Ինչպես հին, այնպես էլ գործող Սահմանադրությամբ` միևնույն դրույթը շարունակում է ուժի մեջ մնալ, (158-րդ հոդված) առ այն, որ Հանրապետության նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի օրը, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանի ազատումը պետք է նախորդեր առաջին նստաշրջանի օրվան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով «Փաստինֆո»-ի հրապարակմանը, համաձայն որի՝ Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար:

«Սա չի նշանակում, որ նա իշխանություն է զավթել, սակայն եթե ՀՔԾ-ի տրամաբանությունը դա է, ապա այո Արարատ Միրզոյանը զավթել է իշխանությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը նվազագույնը օժանդակել են»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ իրավիճակի ամբողջ զավեշտը այն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ սկսում ենք ծայրահեղական մեկնաբանությունների առավել ծայրահեղացումը:

«Հատուկ քննչական ծառայության կողմից Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, ոչ այլ ինչ են, քան իրավաբանական զավեշտ: Որքան էլ, որ ընդդիմախոսության գայթակղությունը մեծ է, սակայն ցանկություն չունեմ մասնագիտությանս նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք և ասել, որ Արարատ Միրզոյանի արարքում գոնե իր կողմից դիտավորությամբ իշխանության յուրացում կատարելու հատկանիշներ կան»,- ասաց նա և նշեց, որ սա միջին վիճակագրական իրավաբանի գնահատականը կլիներ:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե առաջնորդվելիս լինենք այդ աբսուրդային մեկնաբանությամբ, ինչպիսին հիմա առաջնորդվում է Հատուկ քննչական ծառայությունը, ապա շատ ավելի շատ հիմնավոր հատկանիշներ կան Արարատ Միրզոյանի նկատմամբ գործ հարուցել որպես իշխանության զավթող, Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էլ փաստացի որպես իշխանության զավթմանը օժանդակող, քան Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ:

«Դա ՀՔԾ տրամաբանությունն է, իմ տրամաբանությունը չէ, սակայն այս տրամաբանությունը Արարատ Միրզոյանի դեպքում` շատ ավելի իրավական է, քան այն մեկնաբանությունը, որը իրենք տվել են Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի նկատմամբ կատարվող այդ իրավական զավեշտի շրջանակներում հարուցված գործին»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Հատուկ քննչական ծառայության համար լավագույն զարգացումը կլիներ այն, որ ուղղակի կարճեր քրեական գործի վարույթը և դուրս գար իրավաբանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ծաղրի շրջափուլից և այդ դեպքում բոլորը չէին շարունակի շահարկել նաև Արարատ Միրզոյանի դեպքը։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն գրել է, որ ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաև ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ «ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ