20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, տեղեկանում ենք «Ադեկվադ»-ի տարածած հաղորդագրությունից։

«Մեր իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, շարունակում են չկատարել իրենց պարտականությունները:

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք անցնակցնելու համար: Վերջինս, 2019 թվականի մայիսի 19-ին քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրվա առավոտյան շրջափակել Հայաստանում գործող դատարանների մուտքերն ու ելքերը, փաստացի կազմակերպել էր հանրային հավաք և չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:

Հրաժարվելով դիմել վարչական դատարան՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք: Այդ առիթով քրեական գործ հարուցելուց հրաժարվեցին ՀՀ գլխավոր դատախազը և հատուկ քննչական ծառայության պետը: Ոստիկանապետի հրաժարականից հետո մենք դիմեցինք նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որպեսզի վերջինս Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմերի վարչական դատարան, բայց կրկին ստացանք մերժողական պատասխան:

Արդյունքում կարծում ենք, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարել են ոչ միայն Վալերիյ Օսիպյանը, այլև Արթուր Դավթյանը, Սասուն Խաչատրյանը և Արման Սարգսյանը:

 

Սպասենք ԱԱԾ-ի պատասխանին և հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ևս քրեական գործ չհարուցելու դեպքում այս հարցի վերջին հանգրվանը լինելու է Փաշինյանի կողմից այդքան չսիրված ու շրջափակված ԴԱՏԱՐԱՆԸ:

Ոչ ոք չի պլստալու», – նշված է հաղորդագրության մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ