26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը. Փայլանը՝ ի պատասխան Էրդողանի

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը:

 

Twitter-ի իր էջում Փայլանը, մասնավորապես, գրել է. «Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին ասում է. «Դա պատմաբանների աշխատանքն է: Դա հնագետների աշխատանքն է: Այս գործին որևէ քաղաքական շապիկ թող չհագցնեն»: Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանությանը, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել… Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»:

Փայլանը, երեկ էլ անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունմանը, գրել էր. «Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը: Մեր ցավը դարձավ այլ երկրների խորհրդարանների քննարկման նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարի է, ինչ ուրանում է այն: Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի մի անդամն էլ ես եմ»:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ