26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահը և քարտուղարության անդամները ժամանում են Հայաստանում

Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները առաջիկա օրերին լինելու են Հայաստանում: Նպատակն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ հանդիպումն է, գրում է 168 Ժամը:

Հանդիպումներում քննարկման թեման լինելու է «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերն և տաբուները կոտրելը»:

Նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Խորհրդարանում 3 հանձնաժողովի հետ հանդիպումն արդեն հաստատված է:

Թերթի տեղեկություններով՝ «Կամք» ՀԿ-ն և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 1-ին վաղ առավոտից շրջափակելու են Ազգային ժողովի երկու՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների մուտքերը, և թույլ չեն տալու, որ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության անդամները մուտք գործեն Ազգային ժողով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ