16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ներողություն եմ խնդրում, որ նախկինում հավատալով Նիկոլ Փաշինյանի ելույթներին, որ Սաշիկի արագաչափերը թալանում են ժողովրդին, այդ ամենը սղագրել և որպես փաստարկված ճշմարտություն՝ հրամցրել եմ ձեզ»

Ես՝ որպես լրագրող և հանրությանը ինֆորմացիա փոխանցող միջոց, իմ մեղքի բաժինն եմ տեսնում նախորդ տասը տարիներին ձևավորված «գաղջ» մթնոլորտի և այսօր էսկալացվող ատելության մթնոլորտի հարցում։

-Ուստի ես ներողություն եմ խնդրում, որ նախկինում ինքս, հավատալով, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ելույթներին, որ Սաշիկի արագաչափերը թալանում են ժողովրդին, այդ ամենը սղագրել և որպես փաստարկված ճշմարտություն՝ հրամցրել եմ ձեզ, որին դուք էլ եք հավատացել։

-Ես ներողություն եմ խնդրում, որ այսօր ամեն օր չեմ հիշեցնում այդ մասին, որ ես սխալ եմ եղել, որ այդ արագաչափերը, պարզվում է, բնավ էլ Սաշիկինը չէին, ավելին՝ վարորդներին էլ չեն թալանում, օգուտ են տալիս։

-Ես ներողություն եմ խնդրում, որ նախկին իշխանություններին ինքս էլ չսիրելով հանդերձ ու փափագելով նրանց շուտափույթ հեռացումը, տարածել եմ նրանց մասին ամեն տեսակի ճշտված ու չճշտված, փաստարկված ու մերկապարանոց տեղեկություններ, քանզի դա «ընդդիմությունն էր» ասում, և դրանցով գեներացրել եմ ատելություն նրանց հանդեպ։

-Ես ներողություն եմ խնդրում, որ այսօր չեմ կարողանում դիմակայել օրվա իշխանությունների կողմից «ոռոգված» ատելությանը, որոնք կուրորեն խոսում են միայն նախկինների մասին՝ մոռանալով էլ ավելի նախկինների մասին, որոնք թերևս այսօրվա թիվ մեկ ատելություն սերմանողներն են իրենց հաջորդների, այն է՝ այսօրվա նախկինների հանդեպ։

-Ես ներողություն եմ խնդրում, որ այսօր էլ երբեմն չեմ կարողանում զտել ու զատել իրական ինֆորմացիան կեղծից, որ հասկանամ՝ որտեղ են նախկիններն իսկապես սխալ, որտեղ են ներկաները ճիշտ և, որ ամենակարևորն է, որտեղ է ներկաների ամենամեծ մեղքը։

-Եվ ներողություն խնդրելով հանդերձ՝ ուզում եմ ասել, որ ես այդքան էլ մեղք չունեմ, քանզի տասը տարի շարունակ ինձ այդպես են «սնել» նախկինների ընդդիմադիրները՝ կեղծ, չփաստարկված ելույթներով և ինֆորմացիայով, ու այսօր էլ շարունակվում է նույնը՝ նույն մեթոդներով, նույն մանիպուլյացիաներով, որոնց, հավատացեք, դժվար է դիմակայել։ Այնպես որ, մենք՝ որպես լրագրող, մեղավոր ենք, բայց մենք մեղք չունեմ։

-Եվ, վերջապես, ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, որոնք, հավատալով իմ հոդվածներին հեղափոխության կարևորության մասին, այսօր խորը հիասթափություն են ապրում։ Ամեն դեպքում պնդում եմ՝ հեղափոխությունը մեզ պետք էր, բայց ոչ միայն նախկիններից ազատվելու, այլև ինքներս մեզ ճանաչելու, գուցե նաև մեր մեղքերը գիտակցելու և թողություն հայցելու համար։

Վահե Մակարյան

hraparak.am

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ