26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին․ РИА Новости

Ռուսական РИА Новости լ-ն գրում է, որ ՌԴ-ն բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի վաճառքի մրցույթը տապալելու հարցի հետ կապված, և ՊՆ Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը։ Այս մասին գործակալությունը հայտնում է՝ հղում կատարելով իր ձեռքի տակ հայտնված  փաստաթղթին։

Բողոքի նոտան արդեն փոխանցվել է Ռուսաստանի ԱԳ նախարարությանը և շուտով դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին: Դավիթ Տոնոյանին ուղղված նոտայում, որը հոկտեմբերի 22-ին ստորագրել է ՌԴ առևտրաարդյունաբերության փոխնախարար Օլեգ Ռյազանցևը, նշվում է, որ ORSIS ընկերության մասնակցության հայտն «անհիմն մերժվել է», իսկ ընկերությունն «առանց պատճառի ներառվել է ՀՀ զինված ուժերի անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:

Նշվում է նաև, որ Հայաստանի ՊՆ-ն «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով այդ վճարումն ընկերությունը պետք է անի մրցույթը հաղթելուց և հաղթելուց հետո ինքնակամ պայմանագիր կնքելուց հրաժարվելուց հետո:

Փաստաթղթում ՀՀ պաշտպանության նախարարին հորդորվում է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:

2019թ․ օգոստոսին ORSIS ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, ՀՀ-ում քրգործ է հարուցվել՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Տեղեկությունը հաստատել էր նաև հայկական կողմը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ