27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատությանը. Տարոն Սիմոնյան

Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է դիմել ազատ արձակվելու համար, բայց դա չի նշանակում, որ դա պետք է իրացվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելու մասին:

«Կբավարարվի նրա դիմումը, թե ոչ, բացառապես դատարանի որոշելիքն է, բայց կարծում եմ՝ հասարակությունը պատրաստ չէ այդ անձի անազատությունը այլ պատժատեսակով  փոխարինելուն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե իրավապաշտպաններ կան, որ ասում են, եթե Նաիրի Հունանյանը լինի ազատության մեջ, առաջին հերթին նրա անվտանգությունը պետք է ապահովել, Տարոն Սիմոնյանն ասաց. «Այո, այդ մտահոգությունն իրավաչափ է»:

Հարցին, թե ինչ նոր բան ունի ասելու Նաիրի Հունանյանը, նա նշեց. «Եթե նոր բան ունենար ասելու, կասեր: Եթե այդպիսիք կան ու չի ասել, պետք է հնարավորության սահմաններում թույլ տալ, որ անձը ամբողջ տեղեկատվությունը, որ կապված է «Հոկտեմբերի 27»-ի հետ եւ դեռեւս խնդիրներ կան կան հանրության մոտ, դեռ չեն փարատվել բոլոր կասկածները, եւ այդ բոլոր կասկածների հետ կապված Հունանյանը որոշակի տեղեկատվություն ունի, նա պետք է դա բացահայտի»:

ԼՀԿ-ի պատգամավորը տեղեկացրեց, որ առիթ չի եղել այցելելու Նաիրի Հունանյանին, բայց թե նախորդ, թե այս գումարման պատգամավորներից ոմանք այցելել են նրան եւ ասել են, որ այնտեղ նստած է. «Իսկ նրա հոգեկան վիճակի մասին չեմ կարող բան ասել, որովհետեւ անձամբ չեմ տեսակցել»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ