26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պայթեց Փաշինյանի վարչակարգի կողմից փչված հերթական սուտը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պայթեց Փաշինյանի վարչակարգի կողմից փչված հերթական սուտը: Որևէ մեկը Գագիկ Հարությունյանին չի պարտադրել կամ ստիպել հրաժարական տալ:
Ավելին, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի՝ հայտնի փաստաթուղթը նա առձեռն ուղարկել է ԱԺ ոչ թե մարտի 5-ին, այլ մարտի 2-ի առավոտյան:

Հ.Գ.
Իսկ իշխանության յուրացում եղել է: Իշխանությունը յուրացվեց, երբ Նիկոլը հայտարարեց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:
ԱԺ-ն պաշարելու, դատարանները շրջափակելու և ՍԴ-ի վրա ճնշումներ բանացնելու մասին էլ բոլորդ գիտեք: Գալու է օրենքի առջև պատասխան տալու պահը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ