26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններ

2012-ի հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան, որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, “Հայաստանի Եվրոպական Բարեկամներ”-ը վճռականորեն ողջունում է դե ֆակտո իշխանությունների ցանկությունը կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում մեր խմբին, որը բաղկացած է ութ անդամից.

պրն Պողոս Գեյիկյան (մանկական վիրաբույժ, հայ)
պրն Հովհաննես Գրիգորյան (ՀԵԲ-ի մասնաճյուղի տնօրեն, հայ)
Դոկտոր Հանս-Յուրգեն Զահորկա (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, նախկին Եվրախորհրդարանի անդամ եւ պատգամավոր, գերմանացի)
պրն Րաֆֆի Էլլիոթ (ՀԵԲ-ի աշխատակից, կանադահայ)
տկն Օլգա Հետցե (ՀԵԲ-ի աշխատակցուհի, գերմանուհի)
Դոկտոր Յաննիս Խարալամպիդիս (լրագրող, կիպրացի)
Դոկտոր Էլենի Թեոքարուս (Եվրախորհրդարանի անդամ, կիպրուհի)
Դոկտոր Միխաել Քեմբեկ (ՀԵԲ-ի Գլխավոր Քարտուղար, գերմանացի)

Մենք ամբողջովին հետեւել ենք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունների պաշտոնական վարքագիծը: Մեր դիտորդական առաքելությունը կարճաժամկետ էր եւ ընդգրկում էր ընտրությունների օրվա զարգացումները, մասամբ ձայների հաշվառման գործընթացը եւ հարցազրույցներ թեկնածուների եւ այլ դիտորդների հետ: Մեր առաքելությունը չէր ներառում լրատվամիջոցների մոնիթորինգ, երկարատեւ դիտարկում ընտրություններից առաջ եւ հետո կամ բողոքների կարգի եւ հետագա գործողությունների մոնիթորինգ: Ընտրությունների այս կարեւոր մանրամասները լուսաբանելու համար հորդորում ենք ապագայում կազմակերպել լիարժեք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելություն: Մեր առաքելության ընթացքում դիտարկեցինք ընդհանուր 245 -ից 23 ընտրատեղամաս, Հադրութից մինչեւ Մարտակերտ`ընդգրկելով Հադրութի 1932 ընտրող ունեցող ընտրատեղամասը եւ 18 ընտրող ունեցող լեռնային Մեհմարա գյուղի ընտրատեղամասը:

Մենք վճռականորեն գովում ենք տեղական իշխանություններին, որոնք մեզ թույլ տվեցին միանգամայն ազատորեն տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղում (այդ թվում՝ սակավորեն բնակեցված բուֆերային գոտու մոտ) եւ հարցազրույցներ վարել ընտրություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող անձանց հետ: Զգալի էին ջանքերը, որոնք թույլ տվեցին մեզ եւ այլ դիտորդական խմբերին ձեռք բերել լիարժեք, խորաթափանց ու թափանցիկ տեղեկութուններ, եւ մենք կոչ են անում միջազգային հանրությանը գնահատել այդ ջանքերը:

Ժողովրդավարական սոլիդարությունը պահանջում է, որ մենք նախապատվություն տանք եւ խթանենք մարդու հիմնարար իրավունքները դեմոկրատական ինքնակառավարման համակարգում, եւ հենց այս համատեքստում էլ իր առաքելությունն է ծավալում մեր աշխատանքային խումբը:
Մենք մասնավորապես կոչ ենք անում ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ին՝ ցուցաբերելու տեխնիկական աջակցություն եւ անցկացնելու դիտորդական առաքելություն տեղական մակարդակում անցկացվող ընտրություններին` որպես մարդկային զարգացմանն ուղղված օգնություն, անգամ եթե սա իրականացվում է դեռեւս չճանաչված երկրում:
Սա կարող է խթանել տեղական մակարդակում ժողովրդավարության մշակույթին եւ օժանդակել տեղական բնակչությանը՝ պատրաստ լինելու, այսպես կոչված, սառեցված կոնֆլիկտի կարգավորմանը հաջորդող ժամանակահատվածին, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Ընտրատարածքներում արձանագրված դրական դիտարկումներ.

• Բոլոր ընտրատարածքներում երեք թեկնածուներից առնվազն երկուսի վստահված անձանց ներկայություն:
• Հարցման ժամանակ բոլոր վստահված անձիք փաստել են, որ մինչ այդ պահը ընտրական օրենսգրքի որեւէ խախտում չի արձանագրվել:
• Համաձայն ընտրական օրենսգրքի ` բոլոր ընտրատեղամասերում տեսանելի էին ուսուցողական պաստառներ:
• Բոլոր ընտրատեղամասերում փակցված էին երեք թեկնածուների պաշտոնական ինքնակենսգրականները եւ լուսանկարները:
• Ընտրական տեղամասերի մերձակայքում չի եղել ոչ մի քաղաքական գովազդ:
• Բոլոր ընտրական տեղամասերում ընտրացուցակները փակցված են եղել տեսանելի վայրում:
• Ընտրողներին թույլատրվում էր քվեարկել միայն նախատեսված ընտրախցիկում:
• Ձայների հաշվարկի վերաբերյալ առկա տեղեկատվությունը վկայում է գործընթացների պատշաճ կատարման մասին:
• Ընդհանուր առմամբ, քվեարկության ընթացքը բոլոր ընտրական տեղամասերում եղել է կազմակերպված:
• Դիտարկումների ընթացքում բռնության կամ լարվածության որեւէ դեպք չի արձանագրվել: Տիրող ընդհանուր մթնոլորտը եղել է հանգիստ:
• Ընտրատարածքներում հարցված ընտրողները փաստում են, որ որեւէ բռնություն կամ ահաբեկում չի եղել:
• Ընտրատարածքի աշխատակազմը եւ վստահված անձինք լիովին համագործակցում էին բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
• Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին համագործակցում էր բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
Ընտրությանը մասնակցության ցուցանիշը ակնհայտորեն միջինից բարձր է եղել ի համեմատ Եվրոպական ընտրությունների:

 

Ընտրատարածքներում արձանագրված բացասական դիտարկումներ.

• Քվեատուփերի վրա առկա կնիքները եւ նշումները արված էին ոչ նույնատիպ ձեւով: Կեսից ավելի ընտրատարածքներում առնվազն մի քանի քվեատուփեր կնքված էին մասնակիորեն:
• Թեկնածուներից մեկը բողոքեց պետական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործումից:
• Ընտրատարածքներից մեկում միաժամանակ ներկա է եղել մեկ թեկնածուի երեք, իսկ մեկ այլ ընտրատարածքում ` նույն թեկնածուի երկու վստահված անձ:
• Ընտրատարածքների 20% -ում եղել է ընտրական հանձնաժողովի հետ կապ չունեցող ավելի քան ութ մարդ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից ոչ ոք այս երեւույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
• Ընտրատարածքների 20%-ի մոտակայքում գտնվում էին ընտրական գործընթացի հետ պաշտոնապես կապ չունեցող մարդիկ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից կամ քվեարկողներից ոչ ոք այս երեւույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
• Լեռնային Ղարաբաղում համեմատաբար քիչ էին որեւէ թեկնածուի արտաքին գովազդային պաստառները: Քարոզարշավի հիմնական միջոցը խանութներում եւ հասարակական վայրերում A4 ֆորմատի գովազդային պաստառներն էին :
• Ընտրատեղամասերը հարմարեցված չէին հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, եւ, համապատասխանաբար, վերջիններիս մասնակցությունը անհնար էր:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ