29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

««Թաքունը» դա վիրավորական է եւ մեզ, և պատգամավորներին, եւ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

img

«Արդեն տարի ու կես է` կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե էսօր ժողովուրդը դեմ չի` որևիցե նախարար, որ լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, դա մարդիկ տեսնում են իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելին տան, որ ասենք թե մի միլիարդի օգուտ ա տվել հանրությանը, հարց չկա, բայց ասենք թաքունը դա վիրավորական է եւ մեզ, և պատգամավորներին, եւ ժողովրդին: Թաքուն բառը էս հեղափոխությունից հետո մեր բոլորի համար անընդունելի է»,-այսպես է լրագրողների հետ պեպազրույցում մեկնաբանել նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը Նիկոլ Փաշինյանի կողմից ԲՀԿ առաջնորդը:  Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դատապարտելի է համարում «թաքուն» բառը:

Նրա կարծիքով` մինչև նախարարների աշխատավարձերը բարձրացնելը, պետք էր տեղյակ պահել ժողովրդին:

Հիշեցնենք, ըստ «Հետք»-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով 1,5-ից 2 անգամ բարձրացել են նախարարների, ,-փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ