04 Հունիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Փաշինյանը շարունակում է թվերի մանիպուլյացիա իրականացնել. Politik.am

Վարչապետ Փաշինյանը շարունակում է թվերի մանիպուլյացիա իրականացնել։ Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց, որ Հայաստանի անկախության տոնակատարության ընթացքում Գյումրի է այցելել 15 հազար մարդ․ «Դուք գիտեք այս տարի անկախության տոնակատարությունները հիմնականում տեղի ունեցան Գյումրիում։ Եվ Գյումրի այցելել է 15 հազար մարդ։

Նրանք ովքեր այդ օրը եղել են Գյումրիում կարող են վկայել, որ ռեստորաններում ընդհանրապես տեղ չկար։ ԵՎ ինձ համար հետաքրքիր էր տեսնել Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտրի ինչ շարժ է նկատվել։ Եվ ինձ համար անսպասելի էր, որ ՀԴՄ կտրոններ տպվել են նույն չափ ինչ նախորդ օրերին»,- ասել էր վարչապետ Փաշինյանը հավելելով, որ ով ՀԴՄ կտրոն չի տրամադրում կամ պահանջում, զինվորից է գողանում։ 

Վարչապետի այս հայտարարությունից հետո աշխատանքից հեռացվեց ՊԵԿ Շիրակի մարզի հարկային տեսչության  ղեկավարը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այս մասով լրագրողների հետ զրույցում ասել էր․«Այդ օրը Գյումրի 15 հազար տուրիստ է այցելել: Վարչապետը մեզ հանձնարարեց ուսումնասիրել, թե բիզնեսին առնչվող ինչ ոգևորություն կա: Մենք ենք այդ թվերը ներկայացրել վարչապետին:

Մենք միմյանց հետ համեմատել ենք Անկախության տոնի օրը և դրան նախորդած երկու շաբաթ օրերը և տեսել ենք, որ առնչվող ոլորտներում գրեթե նույն քանակությամբ կտրոն է տպվել: Սա խոսում է այն մասին, որ կա ՊԵԿ գործառույթների թերացում: Բայց ավելի շատ սա վկայում է ՀԴՄ կտրոն տրամադրելու մշակույթի չձևավորված լինելու մասին: Մենք այդտեղի ղեկավարին փոխել ենք, որոշակի վերլուծություններ ենք արել: Մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, քանի որ նա թերացել է: Սակայն ավելի շատ պատճառը մշակույթն է, որը պետք է ձևավորել»:

Հետագայում պարզվեց, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած թիվը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետին հերքել էր Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը։ Նա «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․

«Սա ցածր ցուցանիշ է, որովհետև մենք աշխատում ենք նրա համար, որ զբոսաշրջիկը գոնե մեկ օր գա ու Գյումրում անցկացնի, ֆինանսական արդյունք գրանցի Գյումրիում , քան առանց գիշերակացի հեռանա նույն օրը։  Ամսի 21-ին էլ ավելի մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրվել․ ակնկալվում էր 15 հազար զբոսաշրջիկ, բայց ունեցանք ընդամենը  7000-7100 զբոսաշրջիկ։ 7000-ից Գյումրիում մնացել են ընդամենը 2100 զբոսաշրջիկ»,-ասաց Նաիրա Գրիգորյանը: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ