14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

«Այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը». Դավիթ Հարությունյանը՝ Հրայր Թովմասյանի հետ կապված քրգործի մասին

դավիթ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը որեւէ այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ որեւէ իրավական հիմք չկա քրեական գործի հարուցման համար. «Մեծ ցանկության դեպքում էլ, կարծում եմ, որեւէ ողջամիտ իրավաբան չի կարող այստեղ ոչինչ գտնել»։ 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հիմնավորմանը, թե Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Հարությունյանն արձագանքեց.

«Սահմանադրությունն ուղղակի է գործում տվյալ պարագայում, եւ ես կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահը շատ ճիշտ է վարվել, որ վաղաժամկետ դադարեցրել է պատգամավորի լիազորությունները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ:

news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ