13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հարցով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք» թեզի շարունակողն է. Վիտալի Բալասանյան

download (6)

«Աղդամում կենտրոնացված էր այն ռազմաբազան, որտեղից ամեն 5 րոպեն մեկ Ստեփանակերտի վրա պայթյուն էր որոտում: Կրակում էին թնդանոթներով և «Գրադ» կայանքներով: Աղդամի շրջանը ԼՂԻՄ վարչական սահմանագծի հեռավորությունը Ստեփանակերտի ամենահեռու կետից մոտ 21 կմ էր, և մենք խնդիր էինք դրել ազատագրել այդ կրակակետերը: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի քաղաքական իշխանությունը դեմ գնացին մեր այդ որոշմանը: Ընդհուպ, երբ մենք սկսել էինք այդ հարձակողական օպերացիան, Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եկավ ու հրահանգեց դադարեցնել կրակը»,- այսօր Ստեփանակերտում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի հերոս, «Հանուն Արցախ» համազգային շարժման նախաձեռնող  Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ իրենք դեմ են գնացել այդ որոշմանը ու հուլիսի 22-ի գիշերը սկսել են օպերացիան, ինչից հետո կրկին ասել են, որ դադարեցնեն օպերացիան, սակայն ինքը կատարել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանը, ու արդեն հաջորդ օրը կեսօրին Աղդամ քաղաքն ու շրջակա բնակավայրերն ազատագրված էին: Հրամանատարը հիշում է, որ դրանից մեկ շաբաթ անց իրենց հորդորում էին, հրամաններ էին իջեցնում Հայաստանից, որ րոպե առաջ պետք է լքեն Աղդամի տարածքը:

 «Ես անձամբ կտրուկ դեմ եմ եղել այդ տեսակետին, այդ մտքին: Մեկ շաբաթ անց Աղդամում հայտնվում են Բաբկեն Արարքցյանը և Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Երկուսն էլ կենդանի են, կարող եք հարցնել: Հայտնվել են Աղդամում տեղակայված իմ շտաբում, ուր գտնվել են նաև իմ 6 գումարտակների հրամանատարները: Ես դիրքերում էի, երբ ինձ լուր տվեցին, եկա շտաբ. հարցը հետևյալն էր: ՀՀ քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը: Ես շատ կտրուկ եմ պատասխանել»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Նա նշում է, որ այս ամենը շեշտում է, որովհետև ինքը համոզվել է, որ այսօրվա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Ղարաբաղի հարցով շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության, որի էությունը հետևյալն է՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղին տան լայն ինքնավարության ստատուս Ադրբեջանի կազմում, և առ այսօր, դուք տեսնում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբևիցե չի հրաժարվել այդ տեսակետից: Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական իշխանության հետ: Նա առաջին անգամ որպես վարչապետ եկավ ընտրվելուց հետո, բայց ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ վաղուց: Մեր հարաբերությունները եղել են շատ ջերմ: Կարող եք իրեն հարցնել կամ տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Թող իրենք ասեն»,- նկատեց Վիտալի Բալասանյանը: Նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի լուծման տեսլական չունի, և այն, որ ինքն ասում է, թե նոր փաստաթղթեր է տվել Արցախի Հանրապետության նախագահին, չի կարող նման բան լինել, որովհետև ոչ մի նոր փաստաթուղթ գոյություն չունի:

Բալասանյանի խոսքով՝ այս պահին փշրված են Հայաստանի դիվանագիտական խողովակները ՌԴ-ի հետ, Իրանի հետ: Արցախի հերոսը նշեց, որ իր կասկածները փարատվել են, որ Փաշինյանը պայմանավորված քաղաքականություն է վարում Արցախի հարցում եւ որ վերջինս Արցախի եւ Հայաստանի անվտանգության հարցերում ձախողել է: ՛

«Գնացեք նայեք Ադրբեջանն ինչպես է սահմանի երկայնքով լուրջ ինժեներական աշխատանքներ տարել: Այն ժամանակ, երբ Դավիթ Շահնազարյանը մեկ տարի առաջ նկարներ էր ցույց տալիս, սկիզբն էր, հիմա արդեն ավարտել են: Ավարտեցին եւ սկսեցին կրակոցները»:

Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավն է սահմանադրական կարգի տապալման հեղինակը, ասաց Բալասանյանը և ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ղարաբաղյան հարցով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք» թեզի շարունակողը:

«Ես հատուկ եմ ընտրում իմ բոլոր տերմինները, ես գիտեմ դրանց նշանակությունը»,- նշեց Վիտալի Բալասանյանը՝ ավելացնելով, որ ինքը տեղյակ է Նիկոլ Փաշինյանի և՛ վերելակային հանդիպման, և՛ Ղարաբաղին առնչվող բոլոր հանդիպումների մանրամասներին, որոնք կհայտնի, երբ ժամանակը գա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ