26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամբաստանյա՛լ, պատմեք՝ ինչպես սպանվեց ձեր զոքանչը»

analitik.am֊ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել և ամեն ինչ արել է, որ պատահարը չգրանցվի ոստիկանությունում։ Սանասարյանը պատախանել է. «Հայտարարում եմ, որ սուտ է, նման բան չի եղել երբևէ»։

Իսկ այն բանից հետո, երբ հրապարկվում է տեսագրությունը, ուր վիրակապի մեջ 9֊ամյա երեխան և նրա մայրը պատմում են, որ Դավիթ Սանասարյանը երեխային գցել է մեքենայի տակ, և հիվանդանոցում ռենտգենի 4 հազար դրամը մուծել ու էլ չի օգնել, իսկ իրենք արդեն 100 հազար դրամ են ծախսել, Սանասարյանը այս անգամ պատասխանում է․ «Երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային, ընկավ գետնին»։

-Ամբաստանյա՛լ, պատմեք՝ ինչպես սպանվեց ձեր զոքանչը։

-Դե, նստած խոհանոցում դանակով նարինջ եմ կլպում, զոքանչս եկավ, մեկ էլ սայթաքեց, ընկավ դանակի վրա… և այդպես իրար հետևից՝ ութ անգամ։

Վահան Իշխանյան

հրապարակախոս

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ