19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ են խոսել Փաշինյանը եւ Ալիեւը Աշխաբադում. Հրապարակ

Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»:

Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ պետք էր, արդեն հրապարակվել է»: Հրապարակվել է ընդամենը, որ խոսել են, ուրիշ ոչինչ: «20 տարի որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին, ավելի շատ բա՞ն եք լսել․ բանակցային պրոցեսը ենթադրում է, որ խորհրդապահական տարրը պահպանվի»: Վերջին շրջանում փորձագիտական շրջանակները խոսում են բանակցային ֆորմատի փոփոխության մասին` «տետ ա տետ» ֆորմատը կարծես սկսել է փոխարինել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատին․ այդպե՞ս է։ «Ոչ, ոչ, չեմ կարծում, որ այդպես է»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ