25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Բոնիլատ”-ի մանրէն շարունակում է շրջել. Չորրորդ ինքնիշխանություն

Նախօրեին սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանից “Չորրորդ ինքնիշխանություն”-ը կրկին փորձել է տեղեկանալ թե ի՞նչ արդյունքներ կան “Բոնիլատ” ընկերության արտադրած կաթնամթերքում հայտնաբերված էկոլի մանրէի հայտնաբերումից հետո:

Ա. Բախչագուլյանը նշել է. “Մենք արտադրամասից վերցրել ենք նմուշ հիգիենայի վերաբերյալ, արտադրական գործընթացի բոլոր փուլերում` հումքի մատակարարման, պատրաստի արտադրանքի, պատրաստի արտադրանքը պահեստում, պատրաստի արտադրանքը տրանսպորտային միջոցում տեղադրված ապրանքից նմուշառում, մենք իրականացնում ենք հետագծելիության ուսումնասիրություն”:

“Երկա՞ր է տեւում այդ գործընթացը, եւ երբ ի վերջո ավարտին կհասցվեն արդեն ամիսներ շարունակ չարչրկվող ուսումնասիրությունները”` այս հարցին ծառայության պետը պատասխանել է. “Երեւի` մյուս շաբաթ”: Թերթը հիշեցնում է, որ կառավարության նախորդ նիստի օրը նա ճիշտ նույն պատասխանն էր տվել:

Այս անգամ ավելացրել է, որ փորձում են խնդիրը համակարգային լուծել. “Եթե խնդիրը կա, պիտի վտանգի աղբյուրը վերացվի, այլ ոչ թե հայտարարություններ անենք: Եթե այսօր խնդիր ունենք, պիտի այնպես անենք, որ վաղը խնդիր չունենանք”,- այսպիսի հռետորական հայտարարությամբ խնդիրը փակված է համարել Բախչագուլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ