26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը կանաչ լույս վառեց քոչարյանիզմի համար. Ժամանակ

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, “Համաձայնություն” քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը հարցազրույց է տվել թերթին եւ ՀԱԿ-ի վարկանիշին վերաբերող հարցին պատասխանել է.

“Եկեք պարզ խոսենք` ՀԱԿ-ը իր վարկանիշի, իր ձայների հաշվին ամեն ինչ արեց, որպեսզի կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար: Սա փաստ է:  Որովհետեւ անձամբ Քոչարյանի հարցը ինքը չի որոշելու, նույնիսկ Քոչարյանը չի որոշելու: Ակնհայտ է, որ այսօր քոչարյանիզմը, այդ եռանկյունին` (ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ) քոչարյանիզմի ինստիտուտի եռանկյունին է:

ԲՀԿ-ն ուղղակի պահանջեց, որ ՀԱԿ-ը պատասխան տա Շահնազարյանին, հրահանգ էր տրված` “պատասխանը պետք է լինի լիարժեք եւ սպառիչ”: Այսինքն՝ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ասում է` ՀԱԿ, դուք պետք է գնաք, ապացուցեք, որ ԲՀԿ-ն առաջադեմ ուժ է, լեգիտիմ ընդդիմություն է, ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, ԲՀԿ-ն ապակայունացման գործոն չէ:

Ես նորից եմ ասում, պատրաստ եմ քննարկման, եթե այդ քննարկումից հրաժարվում են, ուրեմն միայն մեկ պատասխան կա` արգումենտ չունեք, պարոնայք, եւ եթե ձեր նպատակն է քոչարյանիզմը, հանձինս ԲՀԿ-ի եւ եռանկյունու, ամեն գնով բերել Հայաստանում իշխանության, ապա ձեզ դա չի հաջողվի ներկայացնել որպես հասարակության շահ, ես իմ համեստ միջոցներով թույլ չեմ տալու, որ այդ նպատակը իրականություն դառնա:

Այո՛, ես ունեմ խիստ անձնական պատճառներ: 1997 թվականին էլ ինձ անընդհատ մեղադրում էին, որ ես անձնական հարցեր եմ լուծում… Այո՛, ես այն ժամանակ պատասխանեցի, հիմա էլ եմ կրկնում, անձնական հարցեր եմ լուծում, խիստ անձնական` ես չեմ ուզում, որ իմ երեխաները, թոռները ապրեն այդպիսի իշխանության պայմաններում, դա ինձ համար անձնական հարց է…”,- մեջբերում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ