25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի լրատվամիջոցը «ադրբեջանամետ» վերնագրերի առաջատարն է (Փաստեր). antifake.am

Հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։

 

Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Նշված անձինք մեղադրում էին լրատվամիջոցին և Անժելա Թովմասյանին «ադրբեջանամետ» լինելու մեջ՝ վերը նշված հոդվածի վերնագրի ընտրության համար։ Նրանք իրենց գործողություններն իրականացնում էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Մեծ աղմուկ հանած իրադարձության կապակցությամբ քննադատություններ և զարմանալիորեն նաև պաշտպանող գնահատականներ տեղ գտան սոցիալական ցանցերում։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց աջակիցները հանդես եկան Hayeli.am-ի քննադատությամբ և իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ ունեցող «ակցիա» իրականացրած անձանց պաշտպանությամբ։

AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է «թաքնված» Hayeli.am-ի հրապարակած և հարձակման առարկա դարձած հոդվածի վերնագրի տակ, սակայն պետք է խոստովանենք, որ դրանում «ադրբեջանամետ» որևէ նախադասություն առկա չէ։

Սակայն եթե լրատվականների «հայամետ» կամ «ադրբեջանամետ» լինելը չափվում է միայն «վերնագրերի» ընտրությամբ, ապա կարելի է այս համատեքստում քննարկման առարկա դարձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվականի հրապարակումների վերնագրերը և համեմատության մեջ դնել hayeli.am-ի հրապարակման վերնագրի հետ ու գնահատական տալ։

Այսպես, ներկայացնում ենք «Հայկական ժամանակ»-ի տարբեր՝ մեծամասամբ նախկին իշխանությունների ժամանակների հրապարակումների վերնագրեր, որոնք վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներին։

««Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի». Ալիեւ»

armtimes.com

«Ալիևի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը»

armtimes.com

«Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. Խմբագրական»

armtimes.com

«Ի՞նչն է Բաքվին զայրացրել. Սարգսյանն անհամբեր սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը»

armtimes.com

«Բաքուն իմ սրտի քաղաքն է․ հայուհին ծաղիկներ է խոնարհել Հեյդար Ալիեւի շիրիմին (տեսանյութ)»

armtimes.com

«Հույս ունենք չեք կրկնի նախորդ ղեկավարության սխալները. պաշտոնական Բաքվի պատասխանը»

armtimes.com

«Ո՞վ է «անպատասխանատուն»՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիեւը. առայժմ բառերի պատերազմ»

armtimes.com

«Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ»

armtimes.com

«Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար»

armtimes.com

«Ադրբեջանը հիմա էլ ցանկանում է «վերադարձնել» Երեւանը, Ալիեւի խոսքերով՝ իրենց պատմական հողը»

armtimes.com

«Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Հիքմեթ Հաջիեւ»

armtimes.com

«Ադրբեջանի Գյանջա քաղաքը հռչակվել է ԱՊՀ 2017 թվականի մշակութային մայրաքաղաք»

armtimes.com

«Հայկական կողմը ցանկանում էր հրաժարվել Մոսկվայի հանդիպումից. հայացք Բաքվից»

armtimes.com


«ԱՄՆ-ում Երեւանը գրավելու Ալիեւի ցանկությունը ի գիտություն են ընդունել՝ խոստումներ չեն տվել»

armtimes.com

«Վրացական երազանքը». «Սերժիկ Սարգսյանը եւ Հեյդար Ալիեւը մնացին իրենց գեղական կառքին կառչած, որքան էլ ամպագոռգոռ խոսքեր շռայլեն իրենք եւ իրենց կողմնակիցները` նրանց կարծեցյալ «հզորության» մասին»:

armtimes.com

Նիկոլ Փաշինյանի, ապա նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Հայկական ժամանակ»-ի Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներով հրապարակումների վերնագրերը կարդալով տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք կամ Ադրբեջանի իշխանությունների «պաշտոնաթերթի», կամ էլ իրադարձություններն ի վնաս Հայաստանի արդեն նախկին իշխանությունների և հօգուտ Ադրբեջանի իշխանությունների լուսաբանող լրատվականի հետ։

Ուստի՝ վարչապետի շահերի պաշտպանության համար լրատվամիջոցին «ադրբեջանամետության» մեջ մեղադրելուց և հարձակում գործելուց առաջ լավ կլիներ, որպեսզի ոտնձգության հեղինակներն ուսումնասիրեին վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումները, ապա որոշեին, թե որ լրատվականը «ադրբեջանամետ» վերնագրերի «շքերթում» կլիներ առաջատարը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ