26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է խրախուսել այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են գալ Հայաստան. արաբագետ

Իր կազմակերպվածության շնորհիվ Սիրիայի հայ համայնքին հաջողվել է պահպանել չեզոքությունը, որի շնորհիվ էլ կոնկրետ իր դեմ ուղղված գործողություններ չկան: Այսօր` հուլիսի 21-ին, լրագողների հետ հանդիպմանը հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` խոսելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ սիրիահայ համայնքի ծայրահեղ վիճակի մասին:

Ըստ արաբագետի` բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն մեր համայնքը Սիրիայում պահպանելու ուղղությամբ, քանի որ այն մեր ներկայացուցչությունն է Մերձավոր Արեւելքում: Եվ բացի այդ, մենք չպետք է մեր դիրքերը կորցնենք այնտեղ, քանի որ ներկայուս շատերն են ցանկանում իրենց դիրքերն ամրապնդել այնտեղ: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ սիրիահայերի ներհոսքը Հայաստան մասնավոր դեպքեր են եւ չի կարող խոսք լինել ամբողջությամբ վերաբնակեցման մասին:

Հանդիպման մասնակից մյուս արաբագետ Սարգիս Գրիգորյանը եւս կարծում է, որ պետք  է պահպանել հայ համայնքի անվտանգությունը: Նա կարեւորեց այն փաստը, որ հայ համայնքը պետք է գոյատեւի նաեւ Բաշար ալ-Ասադից հետո: Միաժամանակ արաբագետը նշեց, որ պետք է խրախուսել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ