25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատմությունից դասեր քաղելու և սխալները չկրկնելը միշտ պետք է

Պապ Թագավորը

Պապը լինելով հակասական պատմական դեմք և կառավարելով ընդամենը 4 տարի, նրան կարելի է համարել հայոց պատմության լավագույն թագավորներից մեկը:

Պապ թագավորի ժամանակներին անընդհատ հղում անելը ինձ համար մնում է անհասկանալի: Այս համեմատության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր ԱԺ ում, Իրան կատարած այցի ժամանակ, նաև Լոս Անջելեսի մամլո ասուլիսում:

Եթե հետևենք Փաշինյանի պատմական ակնարկներին և դիտարկենք Պապ թագավորի ժամանակահատվածի քաղաքականության արդյունավետությունն ու համեմատությունները, ապա առաջանում են հետևյալ հարցերը.

  1. Պապ թագավորը գահին հաստատվել է հռոմեական կայսրության աջակցությամբ: Ուրեմն, ո՞վ (կամ ովքե՞ր) է մեր ժամանակների հռոմեական կայսրության դերում:
  2. Պապ թագավորն անկախացրեց հայ եկեղեցին` Կաթողիկոսի ձեռնադրումը դուրս բերելով Կեսարիայի ազդեցությունից, միևնույն ժամանակ սահմանափակեց եկեղեցու կարողություններն ու ազդեցությունը տնտեսության վրա: Հիմա եկեղեցու դեմ արշավները ի՞նչ նպատակ ունեին, ումի՞ց են ցանկանում անկախացնել, կամ ի՞նչն են ցանկանում սահմանափակել:
  3. Պապ թագավորն ուներ հավատարիմ ու հեղինակավոր համախոհներ, որոնց օգնությամբ իրականացնում էր բարեփոխումներ, ինչպես նաև կարողացավ հաղթանակ տանել Ձիրավի ճակատամարտում: Ովքե՞ր են այսօրվա Մուշեղ Մամիկոնյանը, Սմբատ Բագրատունին, Բաթ Սահառունին, Սպանդարատ Կամսարականը և մյուսները:
  4. Պապ թագավորը՝ հռոմեացիների օգնությամբ կարողացավ Հայաստանից դուրս մղել պարսից զորքերը, իսկ հետագայում անհաջող փորձ արեց դուրս մղել նաև իրեն իշխանության բերած հռոմեական զորքերին: Ուրեմն, ժամանակագրական իմաստով, ներկայումս ու՞մ ազդեցությունից, կամ զորքերից ենք մենք ցանկանում ձերբազատվել:

Դատելով հայ պատմիչների աշխատություններից, Պապ թագավորի ժամանակահատվածը լի էր բազմաթիվ հետաքրքիր ու հիշարժան իրադարձություններով: Սակայն Պապի անփորձության, արտաքին քաղաքականության մեջ անզգուշությունների, նախարարական տների անհաշտության, ներքին դավադրությունների ու ունեզրկումների հետևանքով Պապը չկարողացավ կյանքի կոչել իր ծրագրերը:

Արդյունքում Հայաստանը՝ Պապին հաջորդած ժամանակաշրջանում էլ ավելի մեծ կախվածության մեջ հայտվեց արտաքին աշխարհից:

Ժամանակներն իհարկե փոխվում են, բայց պատմության դասերը միշտ արդիական են: Պատմությունից դասեր քաղելու և սխալները չկրկնելը միշտ պետք է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ