14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել վայելելու անկախության բերկրանքը. Արցախի հերոս

vitali-balasanyan-634x445

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։

Հանուն Արցախի համազգային շարժման մասնակիցների եւ անձամբ իմ անունից սիրով շնորհավորում եմ Հայ ազգին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` անկախության 101-րդ տարեդարձի կապակցությամբ: Այո՛, մենք ունենք 101 տարեկան Հայաստանի Հանրապետություն:

1918 թվականին հռչակեցինք մեր դարերով երազանք դարձած Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1991 թվականին, ԽՍՀՄ կազմից դուրս գալով, վերահաստատեցինք մեր ինքնիշխանությունը: Ցանկացած ժողովրդի համար ինքնորոշման ու անկախության առկայությունն ազատ եւ արժանապատիվ զարգացման գլխավոր երաշխիքն է:

Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել վայելելու անկախության բերկրանքը: Դարեր առաջ, կորցնելով պետականությունը, հայ ժողովուրդը ենթարկվեց բազում փորձությունների, զրկանքների, բայց միշտ պայքարեց թշնամիների դեմ՝ հանուն իր նպատակների, որի արդյունքում ծնվեց հայրենասեր այն հայ զինվորը, ով անվախ ու հաստատակամ է, ով նվիրեց մեզ այս բերկրանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը եւ մաղթում բոլոր հայ ընտանիքներին խաղաղություն ու բարօրություն, ստեղծագործ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ»,-ասված է ուղերձում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ