28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության մոտ բողոքի ցույց անող մայրերը 5 օր ժամանակ տվեցին վարչապետին՝ հարցը լուծելու համար

mhm0131984.thumb

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Կառավարության մոտ ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող՝ զոհված զինծառայողների մայրերի հետ: Հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ պետք չէ վիրավորվել այն փաստից, որ ինչ-որ հարցեր են լուծվում, բայց իրենց առաջ քաշած հարցը դեռ չի լուծվել:

«Մեզ հնարավորություն տվեք, որ հարցերը հերթով լուծենք: Հիմա ես՝ որպես վարչապետ, ամաչում եմ, որ նման հարց եմ քննարկում, որովհետև համարում եմ, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, թե պաշտպանության նախարարին հանձնարարել է շրջանառել այդ հարցի փաստաթուղթը:

Վարչապետի հետ հանդիպումից հետո ակցիա իրականացնողները ասացին, որ հանդիպումից գոհ չեն:

«Պարոն վարչապետ, պահվածքդ պահվածք չէր, արհամարհական էր: Մենք ամեն օր գալու ենք ու արհամարենք քեզ, նույնն էլ քո կառավարությանը: Եթե հարցերը չլուծեցիր, քո հրաժարականն ենք պահանջելու»,- ասաց մայրերից մեկը:  

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ