26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլ, սխալ կուպե ես նստել»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր «ֆալշ» երգը թալանի ու թալանչիների մասին։

Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։

Անշուշտ օրինախախտի տեղը բանտն է,բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։

Հասկանում եմ, որ լավ չի հնչում,բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։

Հ.Գ.Նիկոլ, սխալ կուպե ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմեր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։ Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ