27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուզում եմ մի կարևոր բան ասել. Վանեցյանը բացում է փակագծերը

Այս պահին չեմ մեկնաբանի հրաժարականի տեքստը: Այն հրապարակվել է, բոլորը կարդացել ու ծանոթացել են, գնահատականներ տվել են: Եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, դա կանեմ: Այս մաիսն լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, որ գիտակցված է հայտարարությունն արել, բոլոր քայլերն է գիտակցված անում՝ զերծ մնալով մեկնաբանել հրաժարականի տեքստը.«Ես կարևոր բան եմ ուզում ասել: Կոչ եմ անում բոլորին պղտոր ջրում ձուկ չորսալ, պետք չի ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: ԱԱԾ տնօրեն եղած ընթացքում ես իմ աշխատանքը պատվով եմ կատարել, մեծ պատասխանատվության, դրական արդյունքներն ակնհայտ են եղել բոլորի համար: Այն հեղինակությունն ու վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր ու մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը: Ես կարծում եմ, որ այդ գործում մեծ հաջողություն եմ ունեցել:

Նախկիններին, որոնց կողմից խանդավառություն եմ նկատում, ուզում եմ ասել՝ որ մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են ու ոնց կշարունակենք»:

Վանեցյանն ուղղակի միամտություն եմ որակեց այն, որ կարող են իրեն կապել կոռումպացվածների հետ: «Որևէ մեկը հանկարծ թող չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև նա ինձ համար մարդ է, ով դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև: Կլինի քննություն, ինչը պատասխանը կտա՝ արդյո՞ք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե` ոչ»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով վարչապետի խոսնակի երեկվա հայտարարությունը:

Վանեցյանը նշեց, որ Փաշինյանի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ. «Մենք շատ լավ աշխատել ենք: Չէի ցանկանա այլ մանրամասներ ասել»:

ԱԱԾ նախկին տնօրենը նաև հայտնեց, որ իր հրաժարականի մասին խոսել է միայն կնոջ, երեխաների, ծնողների հետ. «Դրանից հետո կայացրել եմ որոշումը: Որոշումս շատ հստակ էր ու մտածված»: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ