26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երջանկության տանող ճանապարհը

– Ինչպիսի՞ն է երջանկություն տանող ճանապարհը։

– Երջանիկ են սիրողները, երջանիկ են շնորհակալները։ Երջանիկ են խաղաղության մեջ գտնվողները։ Երջանիկ են նրանք, ովքեր դրախտ են գտել իրենց մեջ։ Երջանիկ են ուրախություն պարգևողները և երջանիկ են պարգևը ուրախությամբ ընդունողները։ Երջանիկ են փնտրողները։ Երջանիկ են արթնացածները։ Երջանիկ են Աստծո ձայնը լսողները։ Երջանիկ են իրենց առաքելությունը կատարողները։ Երջանիկ են Միասնության գիտակցողները։ Երջանիկ են աշխարհի գեղեցկությունը տեսնողները։ Երջանիկ են արևին ուրախացողները։ Երջանիկ են գետերի նման հոսողները։ Երջանիկ են երջանկություն ընդունելու պատրաստները։ Երջանիկ են իմաստունները։ Երջանիկ են իրենք իրենց գիտակցողները։ Երջանիկ են իրենք իրենց սիրողները։ Երջանիկ են կյանքը գովաբանողները։ Երջանիկ են սերմանողները։ Երջանիկ են ազատները։ Երջանիկ են ներողները։

– Ինչո՞ւմ է առատության գաղտնիքը։

– Ձեր կյանքը՝ Աստծո գանձարանի մեծագույն գանձն է։ Իսկ Աստված մարդու սրտի գանձը։ Ձեր ներսի հարստությունը անսպառ է, իսկ առատությունը ձեր շուրջը՝ անսահման։ Աշխարհը բավական հարուստ է, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը հարուստ լինի։ Այդ պատճառով, որքան շատ եք տալիս, այդքան շատ եք ստանում։ Երջանկությունը կանգնած է ձեր տան շեմին։ Բացեք առատության առջև։ Եվ ամեն ինչ վերածեք կյանքի ոսկու։ Երանելի են իրենց մեջ գանձ գտածները։

– Ինչպե՞ս ապրել լույսի մեջ։

– Ըմպեք կյանքի ամեն մի ակնթարթից, քանզի չապրած կյանքը ծնում է տխրություն։ Եվ իմացեք՝ ինչ ներսից է, այն էլ դրսից է։ Կյանքի մռայլությունը՝ սրտի մռայլությունից է։ Երջանկությունը՝ դա արևածագ է։ Աստվածաճանաչություն՝ նշանակում է լուծվել լույսի մեջ։ Լուսավորվածությունը՝ դա հազարավոր արևներ են։ Երանելի են լույսին ձգտողները:
(Սողոմոն իմաստունի ոսկի խոսքերից):

Քրիստոնեություն էջից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ