06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել. ԱԺ նախագահը՝ Քոչարյանին ազատ արձակելու մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից լրագրողներն այսօր հետաքրքվեցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի ու նրա հանդեպ քրեական հետապնդումը կասեցվի.

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանն այդտեղ չկա, բայց մենք չենք կարող հիասթափացնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել մարդկանց: Մենք չենք խոստացել վերցնել, որևէ ցուցակով ձերբակալել մարդկանց», – ասաց Միրզոյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը խոստացել է բացահայտել Մարտի 1-ը, Միրզոյանն ասաց, որ այդ գործը քննվում է դատարանում ու իրենք չեն կարող կանխավարկածներով առաջնորդվել ու հայտարարել, որ դատարանն անարդար է:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ