20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեղադրական եզրակացությունում սպանության մեղադրանք չկա. Ռոբերտ Քոչարյանի որդին՝ հոր մեղադրանքի մասին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պնդում է, որ գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքում ոչինչ չկա։

«Ուզում եմ՝ հստակ լինի բոլորի համար, շատերը չեն խորանում, բայց ուզում եմ ասել՝ մեղադրանքի մեջ չկա սպանություններ, սպանությունների հրահանգավորելու ոչ մի բան։ Բայց մարդկանց մոլորեցնում են», – այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Քոչարյանի կրտսեր որդին, արձագանքելով դիտարկմանը, թե կան պնդումներ, որ մարտի 1-ի գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, և նա պետք է մնա անազատության մեջ, անդրադարձել է նաև մարտիմեկյան իրադարձություններին և հռետորական հարցեր բարձրացրել. «Իսկ այդ մարդիկ չեն ուզո՞ւմ հարց տալ, խորանալ, հասկանալ այդ ամբողջ իրավիճակը. Դավիթ Շահնազարյանը և ընդդիմության շարքում այլ մարդիկ հորդորում էին ցույցը տեղափոխել այլ վայր։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասել է՝ չէ, մնացեք տեղում, շարունակեք պայքարը, բարիկադներ սարքեք։ Նույն բարոյական առումով, այդ մարդիկ հարց չունե՞ն նրան, ի՞նչ կլիներ լսել թիմակիցներին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ