16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը վերադառնում է անակնկալ դեմքերով. Փաստ

թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու:

ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։

Թերթի զրուցակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը եւ որը Կարապետյանի շրջապատից է, հայտնել է, որ տեղի ունեցած նախնական մի քանի հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշակի անհատներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շահագրգիռ են Կարապետյանի այդ նախաձեռնության առումով եւ արդեն իսկ ընդունել են քննարկումների առաջարկը:

Չի բացառվում, որ Կարապետյանի հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ լինեն նաեւ հանրության համար անակնկալ եւ անսպասելի դեմքեր:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ