26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի հատ կարգի հրավիրվեք. Անի Խաչատրյանը՝ Բեգոյանին

«Ես հասկանում է  Անի Խաչատրյանի վրդովածությունը, նպատակը՝ ցեխ շպրտել այն կառույցների վրա, որոնք բավականին լավ  ցուցանիշներ են ապահովում»,- Երևանի ավագանու նիստում ասաց  «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նշենք, որ խոսքը «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի մասին է։ «Լույս» խմբակցության անդամները մոտ երկու ամիս առաջ այցելել էին Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ, գրել, որ պայմանները սարսափելի են։ 
 
Ա. Բեգոյանը նշեց, որ նրանք վիրահատության պահին ներխուժել էին վիրահատարան, իսկ այդ դեպքում խոսել սանիտարական խնդիրներից, անընդունել է:

«Փողոցային հագուստով ներխուժել էին, վիրավորել բժիշկներին»,- ասաց նա:

Անի Խաչատրյանն արձագանքեց, որ իրենց աշխատողներն էլ էին «փողոցային հագուստով»: 
Ա. Բեգոյանը դիմեց ավագանու անդամին, որ երբ վերջինս խոսքում էր, ինքը չէր ընդհատում նրան. «Թե՞ ձեզ հետաքրքիր չէ իմ պատասխանները, մեկա դուք ձեր մինիմալ ծրագիրը կատարել եք»։

«Մի հատ կարգի հրավիրվեք, իմ ծրագրին  դուք տեղյակ չեք, իմ ծրագիրը … ես ձեզ ասացի, որ ձեր խավարած լույսն այլևս չի արտացոլելու։ Այս ինչ վիճակ է՝ ծրակիրդ իրականացրու։
Պարոն քաղաքապետ, արդեն իսկ ակնհայտ է, որ ձեր լյուբիմչիկ ՀՈԱԿ-ի տնօրենը նախապատրասած գրություններով եկել էր, ինչի՞ էր եկել։ Նորից եմ կրկնում պարոն Բեգոյան, այո, ձեր խավարն այլևս չի լուսանալու, ես ձեզ դա խոստանում եմ »,- ասաց նա:

Ա. Բեգորյանն արձագանքեց. «Ամոթ է, չի կարելի Հայաստանի Հանրապետության քաղաքացու լույսը խավարեցնել, տիկին Խաչատրյան»։

Անի Խաչատրյանը շարունակեց. «Ի՞նչ իրավունք ունի ավագանու նիստի ժամանակ ՀՈԱԿ-ի տնօրենը ավագանու անդանին ամոթանք տալու։ Ներողություն, բայց նիստի ժամանակ դուք ո՞վ եք»։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմելով Ա. Խաչատրյանին՝ ասաց. «Հույս ուներ, որ ձեր սպառնալիքները տենց քրեական չէին, ուղղակի այդպես չակերտավոր էին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ