27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկրաշարժ չի լինելու. ո՞րն է լինելու ՛՛թիրախը՛՛

Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն անդրադառնում է ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների՝ ՛՛քառյակի՛՛ երեկվա հայտարարությանը, համաձայն որի միասնական հանրահավաքը ձգձգվելու է մինչև աշուն, ինչպես նաև քառյակի նպատակներին, իշխանափոխության համար անհրաժեշտ պայմաններին:

 

-Պարո՛ն Բադալյան, երեկ հայտարարվեց, որ ՛՛քառյակի՛՛ հանրահավաքը կայանալու է աշնանը, այսինքն՝ նվազագույնը 3 ամիս հետո, այս ձգձգումը չի՞ հիասթափեցնի ու անվստահություն առաջացնի՞ այս ուժերի ընտրազանգվածի մոտ:  

Ոչ, որովհետև նրանք ունեն այնպիսի ընտրազանգված, որն առանձին վերցրած յուրաքանչյուր կուսակցությանը հավատում է և վստահում: Իսկ տատանվող ընտրազանգվածը կվստահի, թե չի վստահի, դա արդեն երկրորդական նշանակություն ունի, որովհետև Հայաստանում գիտակցված քվեարկություն իրականացնում են 10-15 տոկոս, որոնք մտնում ենք այդ 4 ուժերի ընտրազանգվածի մեջ: Մյուսների մոտ, եթե անգամ անվստահություն առաջանա, նրանք կարող են այսօր քննադառել քառյակին, բայց եթե վաղը ընտրություն լինի, նույն գումարը վերցնեն ու գնան քվեարկեն այդ քառյակի օգտին:

-Ի՞նչ կարելի է սպասել այդ հանրահավաքից, վերջին տարիներին նման հանրահավաքներ, երբ 4 ուժեր են միանում, կարծես թե չեն եղել:

-Այդպես չէ, եթե ուսումնասիրենք մեր անցած 20 տարին, կտեսնենք դեպքեր, երբ համատեղ հանրահավաքներ են եղել 90-ական թվականներին, կգտնենք նախադեպեր, երբ ընդդիմությունը միացյալ ուժերով հանրահավաքներ է անցկացրել: Երկրորդ՝ ինչ վերաբերում է՝ հանրահավաքը ինչ կտա, ոչինչ էլ չի տա, որովհետև հանրահավաքների ժամանակը Հայաստանում վաղուց անցել է, հանրահավաք են անում, որ ի՞նչ անեն: Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների իրադարձությունները, նույն 2000-ական թվականների իադարձությունները, ԱՊՀ այլ երկրներում հանրահավաքները և դրան հետևած իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ երկրի ընդդիմությունն ունի այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի աջակցությունը: Այս պահի դրությամբ ես դեռևս չեմ տեսել, որ ոչ իշխանական ուժերն ունենան մասնավորապես Ռուսաստանի աջակցությունը, որովհետև Ռուսաստանի դերը Հայաստանի քաղաքական կյանքում բավականին մեծ է:

Դա չի նշանակում, որ նրանք չեն աջակցում, դա նշանակում է, որ այս պահի դրությամբ նրանք դեռևս այդ աջակցությունը չունեն: Առանց դրա հանրահավաք անելը որևէ քաղաքական մեծ նշանակություն չի ունենա, որովհետև նախորդ տարիներին բազմաթիվ անգամ ենք նման վճռական հանրահավաքներ տեսել, այնպես էր դա կլինի ուղղակի հանարահավք, որ կծառայի որպես տեղեկատվական ալիք, որի մասին կգրեն լրատվամիջոցները, իրենց կարծիքները կներկայացնեն փորձագետները, նրանց կքննադատի իշխանական թիմը ՀՀԿ-ի:

-Կառավարության հրաժարականից հետո քառյակը կոնկրետ պահանջ չի դրել դեռևս, 12 կետերից բաղկացած ծրագիր է ներկայացնելու: Հետևելով այդ իրադարձություններին՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել՝ որն է լինելու նրանց նպատակը, եթե նախկինում հստակ ասում էին, որ նպատակը Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականն է:

-Այն ժամանակ էլ այդպես հստակ չէր, քանի որ քառյակի մեջ 4 ուժեր կան, որոնցից ամեն մեկն իր նպատակն ուներ: Մասնավորապես քառյակի մեջ մտնող ուժերից 2-ը՝ ՛՛Ժառանգությունն՛՛ ու Հայ ազգային կոնգրեսը, ավելի արմատական պահաջներ ունեին, նրանք ուզում էին հասնել ամոբղջական իշախնափոխության, որի համար առաջին աստիճանը կլիներ Կառավարության հրաժարականը: Իսկ օրինակ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ը մի փոքր այլ մոտեցումներ ունեին այդ հարցի վերաբերյալ. Նրանք ցանկանում էին կառավարության հրաժարականին հասնել, իսկ նոր կառավարությանը ժամանակ տալ ու հետո տեսնել՝ ինչ կլինի ապագան, որ եթե իրենց պահանջները չլինեն, նոր խոստանում էին, որ ամբողջական իշխանափոխության հարց կդնեն: Իսկ դա կարող է լինել, եթե տվյալ դեպքում Ռուսաստանն իր համաձայնությունը տա:

Ինչ վերաբերում է կոնկրետ պահանջներին, ապա ներկայացրել են միայն մեկը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն, որը այդքան էլ, ըստ իս, էական պահանջ չէ այլ պատճառներով, սակայն հիմնական պահանջները հայտնի չեն: Ցանկացած պահանջ էլ որ ներկայացնեն, չեմ կարծում, որ երկրաշարժ կառաջացնի Հայաստանի քաղաքական կյանքում, քանի որ նախորդ տարիներին, եթե հիշում եք, մենք նման նախադեպեր ունեցել ենք, երբ ՀՅԴ-ն իր 7 կետերն էր առաջարկում կառավարությանը, դրանից առաջ՝ նախագահական ընտրությունների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը 15 կետեր առաջարկեց, նման նախադեպեր էլ ունեցել ենք, որոնք շատ դեպքերում իշխանությունն ուղղակի չի ընդունել ու անցել գնացել է:

Եթե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ամեն դեպքում, չպահանջեն ամբողջական իշխանության հրաժարական, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ դնեն այդ պահանջը:

-Շատ պահանջներ կարելի է դնել, օրինակ՝ կարելի է պահանջ դնել, որ այս ամռանը մի քիչ անձրև քիչ գա, և մի քիչ ավելի տաք եղանակ լինի: Ուղղակի, պահանջը դնելը մի բան է, դրան հասնելը՝ ուրիշ բան: Ես արդեն ասացի՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում և այլ երկրներում  ընդդիմությունը ոչ միայն պահանջ է դնում, այլև ընդդիմությունը իշխանափոխություն է իրականացնում, և եղած իշխանափոխությունը հաջողություն է ունենում այն ժամանակ, երբ հասարակությունը ևս պայքարում է այդ պահանջի համար, 2-րդ՝ եթե ունեն աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը: Իսկ երբ Հայաստանը դիտարկում ենք, տեսնում ենք, որ հասարակությունն այլևս իր ապագան այս երկրի հետ չի կապում, այլ նրա տրամադրությունն օր առաջ երկրից հեռանալն է, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները ընդիմությանը, տվյալ դեպքում ՀԱԿ-ին ու ՛՛Ժառանգությանն՛՛ աջակցելու մեսիջներ չեն ուղարկել, և հասկանում ենք, որ նրանք կարող են նման պահանջ դնել, սակայն պահանջն այդպես էլ կմնա՝ որպես պահանջ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ